Ողբերգական դեպք Երևանում․ Mitsubishi Pajero-ով վարելիս վարորդը հանկարծամահ է եղել
![Ողբերգական դեպք Երևանում․ Mitsubishi Pajero-ով վարելիս վարորդը հանկարծամահ է եղել](/timthumb.php?src=/disc/15-12-22/9dfed02e125fda4891655665240731d9.jpg&w=708)
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թևոսյան փողոցի 8/2 հասցեի դիմաց քաղաքացին հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։