Աշխարհակարգային իրադրություններ և չինական բևեռի կայացման ընթացքը

ԱՄՆ-ի նախագահի անկանխատեսելիության եւ նրան կապված վտանգավորության մասին հարուստ վերլուծական գրականություն կա միջազգային կենտրոնների հրապարակումներում եւ հատկապես միջազգային մամուլում: Նախորդ վարչակարգի օրով դեպի բնականոնացում ընթացող իրանա-ամերիկյան եւ Կուբա-ԱՄՆ հարաբերություններում արդեն կտրուկ շրջադարձեր են կատարվել. տակավին. հարավամերիկյան տարածաշրջանում թեժ իրավիճակներ են ստեղծվում Վաշինգտոնից Կարակաս սպառնական ոճի հռետորաբանության առաստաղի բարձրացումով: Մերձավոր Արեւելքից Կենտրոնական Ամերիկա, ապա անցնելով հարավ, Ամերիկայից հասնելու համար Հեռավոր Արեւելք, Վաշինգտոնի ղեկավարը խոսքի վերջնաժամկետներով, խզման ապառնալիքներով, անվերջ պատժամիջոցներ վերանորոգելով, նորերը խոստանալով: Այս երեք տարածաշրջանների վրա ավելանում է Հեռավոր Արեւելքը, հատկապես Փհենյան-Վաշինգտոն աննախընթաց փոխադարձ սպառնալիքների մագլցողականության արձանագրումով: Այստեղ սպառնալիքների տարափը առավելագույնն է, բարձրակետն է. եթե մինչ այդ տնտեսական պատժամիջոցների կամ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին էր խոսքը, հիմա, եթե հայտարարությունների բովանդակությունը նկատի ունենանք եւ այս շրջածիրում կատարված սպառնալիքները, թվում է, որ աշխարհ մոլորակը հայտնվել է միջուկային պատերազմի շեմին: Ուշագրավ երեւույթներով միջազգային մամուլը իրավիճակը համեմատեց Քենեդիի օրոք Վաշինգտոն- Կուբա ստեղծված տագնապին: Չի կարելի հաստատել, որ բոլորովին անհամեմատելի են ստեղծված երկու իրավիճակները, այսուհանդերձ Քենեդիի եւ գործող նախագահի քաղաքական բանականության դրսեւորումները կարելի է ասել, որ ընդհանրություններ չունեն: Որքան էլ անկանխատեսելի լինի Թրամփի կերպարը, այսուհանդերձ Վաշինգտոնում գործում է վարչակառավարման մի համակարգ, որը թվում է, թե իրադարձությունները վերահսկողությունից դուրս բերելու միտումները զսպող անշրջանցելի օղակ է: Տարբեր տարածաշրջաններում վերահսկելի քաոսային իրավիճակներ եւ դրություններ ստեղծելու վարքագիծը միայն Թրամփի օրով չէ, որ սկսել է, տասնամյակների վրա հենած եւ միեւնույն այդ վարչակառավարման համակարգի քաղաքականության արդյունքն է: Խնդիրը երեւութապես թվում է տարբեր է Փհենյանի դեպքում, ուր իշխող նախագահը եւս անկանխատեսելիության ընդհանրություն ունենալով հանդերձ Վաշինգտոնի իր գործակցի հետ, ունի հիմնական տարբերություն: Փհենյանը գեթ առայժմ փաստը չի տվել, որ անկանխատեսելի ղեկավարի ետևում կա մի համակարգ, որը կարող է զսպել այն իր հայտարարությունները գործադրելու ընթացքում: Այստեղ արդեն ավելի կարմիր լույս  է ստանում վտանգավորվածության աստիճանաչափը: Սա չի նշանակում անշուշտ, որ Հյուսիսային Կորեայի դեպքում գոյություն չունի զսպիչ օղակ: Ի տարբերություն ամերիկյան վարչակառավարման համակարգի, Հյուսիսային Կորեայի զսպիչ կամ հրահրիչ օղակը Պեկինն է: Չինական բեւեռը տնտեսական դերակատարության առընթեր շատ լուրջ գործոն է հետզհետե ռազմաքաղաքական առումով եվս: Հյուսիսային Կորեայի միջուկային զորավաժությունները, այլ պետությունների ջրային տարածքներ հատելու նախադեպերը, հակառակ ամերիկյան սպառնալիքներին ռազմափորձերի շարունակությունը, հայտարարությունների մագլցողկանությունը եւ ներքին շուկայում ռազմատենչ մթնոլորտի ահագնացումը չինական ներշնչանքներ կարող են  ունենալ: Պեկինը նախ լուռ դիտելով, հանդուրժելով, անուղղակի քաջալերելով կորեական ամբողջ ընթացքը, այժմ ողջամտության ուղերձներ  է ուղարկում երկուստեք եւ լարվածության բացառապես քաղաքական լուծում տալու հորդորներ է հղում կողմերին: Պեկինյան բեւեռը այս հարցում ներառում է նաեւ Մոսկվան. պատահական չէ, որ հարցի լուծման համար Պեկին -Մոսկվա «կրկնակի սառեցման» թղթածրարը իբրեւ համատեղ առաջարկ է ներկայացվում կորեական թերակղզին միջուկային պատերազից փրկելու նպատակով : Այս դեպքում չինական միջնորդությունը գերակշիռ է. իսկ այս միջնորդությունը էական նախադրյալ է նաեւ չինական բեւեռի կայացման գործընթացում: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սարսափելի թվեր․ 1,5 միլիարդի չօգտագործված վարկի համար գիտե՞ք՝ ինչ փողեր են վճարում․ Հովհաննիսյան (video) «Էշի պես է աշխատում, դրան ի՞նչ ասեմ»․ Քաջարանի բնակիչները՝ Փաշինյանի մասին (video) Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Վարդապետյանին․ չեք տեսնու՞մ եկեղեցու դեմ Փաշինյանի հակաօրինական քայլերը (video) Ամո՛թ ձեզ, Նիկոլին եք դուք ծառայում․ Արմեն Աշոտյանի կոշտ խոսքը՝ ԵՄ դեսպանության դիմաց (video) «Չեմ իջնի ձեր մակարդակին». «Մի վիրավորեք, հունից դուրս չեմ գա». վեճ Մանուկյանի եւ Վարդապետյանի միջեւ (video) #ՈՒՂԻՂ․ «Ալեն Սիմոնյանը ևս մեկ անգամ բացահայտեց իր ռամիկ ծագումնաբանությունը»․ Արմինե Ադիբեկյան (video) Ալիևին րոպե առաջ պետք է պատժել․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոչը (video) Լա՛վ իմացեք՝ նիկոլական վիտրինայի և նախընտրական խնջույքի մասին բարձրաձայնելու ենք․ Արմեն Աշոտյան (video) Հոգևոր նիհիլիզմ և պետականակործան օրակարգ. ինչո՞ւ է թիրախավորվում Եկեղեցին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով #ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am