Որն է Ադրբեջանի իրական նպատակը Լաչինի միջանցքի փակման հարցում՝ ըստ իրանական ԶԼՄ-ների

Իրանական ParsToday պարբերականը, որն ներկայացնում է պաշտոնական Թեհրանի տեսակետները, անդրադառնալով ներկայիս Լաչինի միջանցքի շուրջ իրադարձություններին, նշում է բառացիոներ հետևյալը,- «...Բաքուն փորձում է ռուս խաղաղապահներին ներկայացնել որպես թույլ ու կողմնակալ ուժեր, քննադատելով նրանց գործողությունները: Մյուս կողմից, Բավքում փորձում են Կովկասյան տարածաշրջան տեղափոխել թուրք զինվորականներին, որոնց չի հաջողվել իրագործել Անկարայի նպատակները Սիրիայում ու Իրաքում: Այդպիսով Ադրբեջանը փորձում է ռուս խաղաղապահներին փոխարինել թուրքական բանակի զինվորներով, կամ հասնել շփման գոտում ռուս-թուրքական համատեղ ներկայությանը: Սակայն պետք է նշել, որ ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ Թուրքիայի բանակի ներկայությունը լուրջ խնդիրներ կառաջացնի կովկասյան տարածաշրջանում...»:

Իրանական պարբերականի այս գնահատականը փաստացի համընկնում է Թեհրանի պաշտոնական դիրքորոշման հետ, որն հրապարակավ չի հայտարարվում:

Թեհրանի այս մտավախությունը հասկանալի է, քանզի ոչ մի երաշխիք չկա, որ վաղը տարածաշրջանում կհայտնվեն ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակի ստորաբաժանումները: Նշենք, որ Ադրբեջանը մի շարք պայմանագրեր է ստորագրել, այդ թվում նաև, այսպես կոչված “կասպյան հնգյակի” անդամ երկրների շրջանակներում, որի համաձայն վերը նշված երկրներում չեն կարող հաստատվել օտարերկրյա ռազմակայաններ: Սակայն վերջին ղարաբաղյան պատերազմի արդյունքները կարող են փլուզել նաև այդ պայմանավորվածությունները, երբ նույնիսկ Ադրբեջանում սկսել են խոսել այն մասին, որ թուրքալեզու երկրները կարող են նաև միասնական բանակի ստեղծման հիմքերը դնել:

Ադրբեջանի այս նկրտումները հեռուն գնացող բնույթ ունեն և Իլհամ Ալիևը օրից օր աստիճանաբար դառնում է «Էլչիբեյ»: Իսկ թե ինչ ավարտ ունեցավ Էլչիբեյը, կարծում ենք որ բոլորն են հիշում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Թուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան Միջերկրականում G7-ի երկրները պայմանավորվել են Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների «Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Ռազմարդյունաբերության և ՏՏ ոլորտի ծրագրերից ավելի քան 5 մլրդ դրամ է կրճատվել. Ավետիք Քերոբյան Հանրային հեռուստատեսությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը․ ՀՅԴ Արտակարգ պատահար՝ Երևանում Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի» Շուրջ 176 մլն դրամ, կամ 488.000 դոլար՝ մեկ անձից․ ՆԳՆ-ն նոր անձնագրերի գործարկումը նշել է շքեղ շոուով և հրատապ գնումով․ 168.am Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Օսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել ՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը Պուտինի հետ հանդիպումից հետո որ երկիր են մեկնելու Քուշներն ու Ուիթքոֆը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին «Այս երկու դրվագների ցցուն տարբերությունն ամբողջովին տեղավորվում է «ֆեոդալ-վասալ» տրամաբանության մեջ». Արմեն Հովասափյան Չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով 2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ Զախարովա 36-ամյա տղամարդ է կալանավորվել Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Փաշինյանն ու Փեզեշքիանը հանդիպել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am