Վայոց ձորում խոշոր հրդեհի հեղինակը դեպքի պահին եղել է անչափահաս որդու հետ, փորձել են հրդեհը հանգցնել, սակայն չեն կարողացել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Դատախազը հայտնել է, որ հրդեհի հեղինակը խոստովանական ցուցմունք է տվել եւ նկարագրել, թե ինչպես է հրդեհը բռնկվել:
«Անձը նկարագրել է, որ երեկոյան վեցին գնացել է իր հանդամաս նախորդ օրը քաղած խոտը հակավորելու աշխատանքներն իրականացնելու համար: Կիսախափանված, «Ջորի» մեքենայով է եղել, փորձել է բարձրունքը բարձրանալ, սակայն, այդ ընթացքում շարժիչի գործարկման հետ կապված խնդիրներ են առաջացել եւ ըստ իր ներկայացնելու՝ խլացուցիչից հավաքված, չայրված գազերի անմիջական բոցի ձայն է լսել, որից հետո մեքենայի հետեւի մասում ծուխ է տեսել: Քաղաքացին եղել է անչափահաս որդու հետ, փորձել են հրդեհը հանգցնել, բայց չեն կարողացել»,- պատմել է Արթուր Դավթյանը:
Գլխավոր դատախազի խոսքով, նշանակվել են փորձաքննություններ: Անդրադառնալով «Խոսրովի անտառում» օգոստոսի 12-ին բռնկված եւ մինչեւ օրս չմարվող հրդեհին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ հարուցվել է քրեական գործ, այս պահին որեւէ արդյունք չկա. «Առավել լայնածավալ անելիք ունենք»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը