Բաքուն Կաշենի հանքավայրի լիցենզիա է տվել Բուշ Ավագի աշխատակազմի ղեկավարին․ Civilnet.am

Civilnet.am-ը գրում է․ «Բնապահպանների անվան տակ հանդես եկող մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ից փակ են պահում Ստեփանակերտ – Գորիս մայրուղին։ Այս ճանապարհը Հայաստանը Արցախին կապող միակ ուղին է, իսկ դրա փակումը հումանիտար խնդիրներ է առաջացրել Արցախի բնակչության համար։ Անցած օրերին ադրբեջանցի «բնապահպանները» փորձել էին մուտք գործել Արցախում Կաշենի հանքավայրի տարածք, նրանց այս նախաձեռնությունը, սակայն, տապալվեց տեղի բնակիչների ջանքերով։ Բացի այն, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմամբ Ադրբեջանը քաղաքական մի շարք նպատակներ է հետապնդում, «ադրբեջանցի բնապահպանների»՝ այս հարցով ակտիվացումը ունի նաև տնտեսական նպատակներ։ Բնապահպանական մոնիթորինգի անվան տակ ադրբեջանցիները փորձելու են մուտք ունենալ Կաշենի հանքավայր ու նախնական քայլեր ձեռնարկել հօգուտ Ադրբեջանի՝ այն շահագործելու ուղղությամբ։ Բանն այն է, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանի կառավարությունը գործարք է կնքել բրիտանական Anglo Asian Mining ընկերության հետ ու կոնցեսիոն պայմանագրով մի շարք հանքերի, ներառյալ Կաշենի հանքի շահագործումը հանձնել ընկերությանը՝ 3 մլրդ դոլարի դիմաց։ Կաշենի հանքավայրն արդեն իսկ շահագործում է Արցախում գրանցված «Բեյզ մեթըլս» ընկերությունը։

Anglo Asian Mining-ի կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա հուլիսի 5-ին Ադրբեջանի կառավարությունը հավանություն է տվել մի որոշման, որով երեք նոր հանքավայրեր կոնցեսիոն պայմանագրի հիման վրա անցել են այս ընկերությանը։ Հանքավայրերի ընդհանուր տարածքը, ըստ ընկերության, 882 քառակուսի կիլոմետր է։ Երեք հանքավայրերից մեկը Կաշենի պղնձի ու մոլիբդենի հանքավայրն է։ Anglo Asian Mining-ն օգտագործում է Կաշենի ադրբեջանական տեղանունը՝ Դեմիրլի և հայտնում, որ 2016-ի հունվարի դրությամբ հանքում եղել 275 000 տոննա պղինձ ու 3 200 տոննա մոլիբդեն։ Բրիտանական ընկերությունը այս թվերը վերցրել է հանքավայրը շահագործող «Բեյզ մեթըլս»-ի հայտնած տվյալներից։ Anglo Asian Mining-ն իր կայքում հանքավայրի տարածքի մասին նաև նշում է՝ ռուս խաղաղապահները ներկայում գտնվում են տարածաշրջանում՝ խաղաղություն ապահովելու համար, իսկ կառավարությունը (Ադրբեջանի) կգործադրի բոլոր խելամիտ ջանքերը, որպեսզի ընկերությունը ֆիզիկապես կարողանա մուտք գործել Կաշենի հանքավայրի տարածք՝ օգտակար հանածոների հետախուզման աշխատանքներ իրականացնելու համար։ Anglo Asian Mining-ը թույլտվություն ունի արդյունահանում իրականացնել նաև Զանգելանի շրջանի ոսկու հանքում, որն ընկերությունն անվանում է Վեժնալիի հանքավայր։


Anglo Asian Mining-ի հիմնական բաժնետերը 28 տոկոսի չափով ծագումով իրանցի Ռեզա Վազիրին է։ Ըստ կայքում տեղադրված կենսագրության՝ Վազիրին Ադրբեջանի անկախությունից ի վեր այնտեղ զբաղվել է բիզնեսով, իսկ դրանից առաջ պաշտոնյա է եղել Իրանում։ «Նա ծառայել է այնպիսի ղեկավարների կողքին, ինչպիսիք են Ջեյմս Բեյքեր Երրորդը, Զբիգնև Բժեզինսկին, Ջոն Սունունուն, Հենրի Քիսինջերը»,- նշված է կայքում։ Ծագումով իրանցի Վազիրին հայտնի է Ալիևների հետ իր մտերմությամբ, քանի որ հայր և որդի Ալիևների կողմից Ադրբեջանում գործող մետաղական հանքավայրերի մի մասը նրան է բաժին հասել։

Կազմակերպված հանցագործության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը ներկայացնելով Վազիրիին՝ նշում է, որ վերջինս Ադրբեջանում իր բիզնեսի սկզբնական տարիներին անհաջողություններ է ունեցել, սակայն ոսկու միջազգային գները օգնել են նրան վերականգնվել։ Բացի այդ, ըստ հետաքննող խմբի, Վազիրին հավակնում էր ձեռք բերել Արևմտյան Ադրբեջանում գտնվող Չովդարի ոսկու հանքավայրը, բայց չի հաջողել, քանի որ հանքի շահագործման լիցենզիայի պայքարին է միացել Իլհամ Ալիևի զավակներին պատկանող ու Պանամայում գրանցված Londex Resources S.A անունով ընկերությունը։ Huffington Post-ը ժամանակին գրել էր Unaoil ընկերության կաշառքների սխեմայի մասին։ Այստեղ Վազիրիի անունը շոշափվում էր որպես մեծ հնարավորությունների տեր անձ, որ ցանկացած պահի կարող էր հանդիպել Ադրբեջանի նավթի նախարարին ու վարչապետին, ստիպել նավթի նախարարին ասել այն, ինչ ինքն է ուզում։


Anglo Asian Mining-ի մյուս բաժնետերը եղել է Ջոն Սունունուն, որը եղել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Ավագի աշխատակազմի ղեկավարը, մինչ այդ էլ Նյու Հեմփշիրի նահանգապետը։ Սունունուների ընտանիքից այլ անձինք ևս ներգրաված են Anglo Asian Mining-ի կառավարմանը։ Նրա բաժնեմասը հանքարդյունաբերական ընկերությունում 9,3 տոկոս է, ևս 3,5 տոկոս բաժնեմաս ունի Limelight Industrial developments ընկերությունը, որի մասին տվյալներ չկան»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 1364 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am