Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է գույքահարկից ազատել զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում` պայմանագրայիններին: «Ելք» խմբակցությունը համապատասխան օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել: «Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները մինչեւ ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից:
Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաև նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ «Ելք» խմբակցությունն առաջարկում է դեղերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում ազատել Ավելացված արժեքի հարկից, ինչը խմբակցության պատգամավորների կարծիքով, կնպաստի երկրում դեղերի գների նվազմանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը