«Երեկ գիշերվանից բավականին բարդ վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան, ջանքեր պետք է գործադրել նրանց տեղափոխելու համար». Մարատ Հարությունյան

Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքը փակելու հետևանքով, արդեն 24 ժամ է` Արցախից ծանր վիճակում գտնվող հիվանդներին չեն կարողանում տեղափոխել Երևան։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Հանրապետական հիվանդանոցի ուռոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյանն ասաց, որ այս պահին հիվանդանոցում կան հիվանդներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն։ «Երեկ գիշերվանից բավականին բարդ վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնք պետք է տեղափոխվեն Հայաստան՝ ավելի խորը մասնագիտացված բուժում ստանալու և վիրահատության համար, ինչը Ստեփանակերտում տեխնիկական պատճառներով հնարավոր չէ կատարել։ Այդ հիվանդները հիմա ստանում են կոնսերվատիվ, սիմպտոմատիկ բուժում, գտնվում են կայուն վիճակում, նրանք գտնվում են ամենժամյա հսկողության տակ, ճանապարհը բացվելուց հետո նրանք պետք է առաջնային տեղափոխվեն Հայաստան։

Մենք ընդհանուր հանգիստ ենք, շատ կազմակերպված ենք, հիվանդանոցում բոլոր աշխատանքներն անցկացնում ենք հանգիստ ու կազմակերպված, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չունենանք որևէ բացասական ելքերով իրավիճակներ։ Բայց միանշանակ է, որ ստեղծված խնդիրը պետք է շատ արագ լուծվի։

Այս ամենին վերաբերմունքս շատ մտահոգիչ է, պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի գոնե հումանիտար առումով կարողանանք մեր ծանր հիվանդներին, որոնք կարիք ունեն ավելի մասնագիտացված բուժում ստանալու՝ տեղափոխել։ Սա վերաբերմունք է կոնկրետ հայ ժողովրդի, արցախցիների նկատմամբ և թշնամու կողմից ամենաստոր վերաբերմունքն է։ Նրանք հանդես են գալիս իբր թե խաղաղ կոչերով և այլն, բայց տեսեք, թե ինչ է կատարվում, ամենաբարդ ու բացասական բանը, որը կարող է լինել, այն է, ինչը կատարվում է հիմա»,- նշեց Մարատ Հարությունյանը։

Ըստ արցախցի բժշկի, այս ամենը պատերազմական վիճակ չէ, որպեսզի ասեն՝ երկու կողմից էլ տուժածներ կան, սա այլ աղետ է, ադրբեջանական կողմը միակողմանի, գիտակցաբար ստեղծում է այնպիսի վիճակ, որ հնարավորություն չլինի որևէ քայլ կատարել։ Ճանապարհը միակողմանիորեն փակում են, որտեղով սննդամթերք, դեղորայք է մտնում Արցախ, տարհանում են ծանր հիվանդներին, և այլն։

«Թշնամու իրական պատկերը սա է, փորձում են մեզ ինչ-որ ձևով վախեցնել, բայց իրենց մոտ չի ստացվելու։ Ճանապարհը պետք է բացվի, և հուսանք, որ այս ամենը արձագանք կստանա միջազգային հանրություն կոչվածի կողմից, չնայած այդ միջազգային հանրությունից մեր սպասելիքները քիչ են, որովհետև պատերազմի ժամանակ ունեցանք այնպիսի վիճակ, որ գիտակցաբար թիրախավորեցին հիվանդանոցը, հիվանդանոցի վրա եղան հրթիռային հարվածներ, և այդ ամենից հետո ի՞նչ արձագանք եղավ միջազգային հանրությունից՝ որևէ արձագանք չեղավ»,- հավելեց Մարատ Հարությունյանը։

Ըստ նրա, այս իրավիճակը սպասելի էր նոյեմբերի 9-ից հետո, կանխագուշակելու նման բան է, երբ փաստերն իրար կողքի են դնում՝ գալիս, հասնում են այս վիճակին։

«Միանշանակ ամեն օր ենք այս վիճակին սպասել ու ունեցել ենք նմանատիպ իրավիճակներ, ամեն ձևի սադրանքների էլ սպասում ենք։ Մենք այս ամենը գիտակցելով ու հասկանալով ենք այստեղ ապրում, որևէ մեկը թող չմտածի, որ չենք գիտակցում՝ ինչ վիճակում ենք։ Սա կրթության, գիտելիքի ու տրամաբանության պակաս չէ, այլ սա մեր հողն է, ջուրն ու հայրենիքն է, մենք մեր ընտանիքներով այստեղ ապրում ենք և առաջին հերթին սրտի ցանկությունով, մեզ որևէ մեկը չի պարտադրել։ Հակառակը՝ մենք շահագրգռված ենք այստեղ ապրելու համար։

Մենք ունենք որոշակի ակնկալիքներ ռուս խաղաղապահներից և սպասում ենք, որ դրանք կկատարվեն, վստահ ենք, որ ճանապարհը բացվելու է, որովհետև անհնարին է, որ երկար ժամանակ այս վիճակը մնա։ Մենք հնարավոր բոլոր միջոցներով աշխարհին այս ամենի մասին պետք է տեղեկացնենք, հիմա մենք փակ ենք, բայց մեր մեդիադաշտը կարող է աշխարհին փոխանցել, որ Արցախում հումանիտար աղետ է ստեղծվել Ադրբեջանի ձեռամբ։

Իբր թե ադրբեջանցի բնապահպաններ են, բայց սլաքները տանում են այլ տեղ, դեպի ռուս խաղաղապահներ, նաև դրանով մեր ժողովրդին ուզում են ասել, իբր վաղ թե ուշ այստեղ այսպես է լինելու, և պետք է ձեր գլխի ճարը տեսնենք։ Մենք մեր գլխի ճարը տեսել ենք, նոյեմբերի 9-ից հետո ապրելով այստեղ, այլ տարբերակ չունենք»,- եզրափակեց Մարատ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

 

դիտվել է 226 անգամ
Լրահոս
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am