Եվրոպական «մտրակ ու բլիթ»՝ սկանդալներում թաղված Ալիևին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատրաստվում է 2 մլրդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում...

Պարզվում է, Եվրամիությունը նախատեսում է շուրջ 2 միլիարդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում՝ տնտեսության զարգացման, դիվերսիֆիկացիայի, աշխատատեղեր ստեղծելու և գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար։

Նախատեսվող ներդրումային ծրագրերի մասին «Թուրան»-ին հայտնել են Բաքվում Եվրամիության գրասենյակից։ Այդ ծրագիրը համակարգելու, առաջնահերթությունները որոշելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել։

«Այսօրվանից սկսում է գործել Եվրամիության տնտեսական ներդրումների բարձր մակարդակի աշխատանքային խումբը։ Համակարգող նոր մարմինը Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների ֆինանսական ինստիտուտների հետ կորոշի ու կիրականացնի առաջնահերթ ներդրումները։ Այն կարող է առավելագույնս օգտագործել Ադրբեջանի տնտեսական և ներդրումային պլանի պոտենցիալը՝ մինչև 2 միլիարդ եվրոյի ներդրումը Ադրբեջան բերելու համար», - ըստ «Ազատության», նշված է հաղորդագրությունում։

Աշխատանքային խումբը կանոնավոր հանդիպումներ է ունենալու Եվրահանձնաժողովի, եվրոպական ֆինանսական հաստատությունների ու Ադրբեջանի կառավարության հետ՝ որոշելու և համատեղ իրականացնելու առաջնահերթ ներդրումային ծրագրերը, ուսումնասիրվելու է ներդրումների հնարավորությունը վերականգնվող էներգիայի, հաղորդակցությունների, փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում, կանաչ ու թվային տեխնոլոգիաներին անցնելու գործում։

Եվրահանձնաժողովի համապատասխան բաժնի ղեկավար Լոուրենս Մերեդիթն ասել է, որ տնտեսական և ներդրումային բարձր մակարդակի աշխատանքային խմբի մեկնարկը Եվրամիության և Ադրբեջանի սերտ գործընկերության ևս մեկ վառ ապացույց է։

«Տնտեսական-ներդրումային պլանն արդեն շոշափելի օգուտ է տալիս Ադրբեջանի ժողովրդին։ Ադրբեջանին արդեն հատկացվել է 90 միլիոն եվրո Գյանջայում փողոցների լուսավորությունը բարելավելու և փոքր բիզնեսը ֆինանսավորելու համար։ Աշխատանքային խմբի մեկնարկով մենք կարող ենք Ադրբեջանի համար ապահովել մեծ օգուտներ, որ նախատեսված է տնտեսական-ներդրումային ծրագրով», - ասել է նա։

Ադրբեջանում ներդրումային հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին։ Հանդիպմանը մասնակցել են Եվրահանձնաժողովի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Ադրբեջանի պետական հաստատությունների ներկայացուցիչներ։

Ահա, այն ամենն, ինչ նկարագրում են եվրոպական երկակի ստանդարտները:
Մի կողմից եվրոպական պարբերականների մեկնաբաններն ու փորձագետները տարիներ շարունակ ուսումնասիրում են Ադրբեջանում Իլհամ Ալիևի ու նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կլանների կոռուպցիոն գործարքները, բացահայտում հանցավոր կապերը, մյուս կողմից էլ ԵՄ-ն միլիարդավոր եվրոյի ներդրումներ է ցանկանում կատարել Ադրբեջանում՝ տնտեսության զարգացման, դիվերսիֆիկացիայի, աշխատատեղեր ստեղծելու և գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար։

Հարցը հետևյալն է՝ ինչի՞ դիմաց...

ԵՄ-ի կողմից այս գործարքը վկայում է այն մասին, որ Բրյուսելում առաջիկայում աչք են փակելու Արցախի ու Հայաստանի նկատմամբ՝ Ադրբեջանի հնարավոր սադրանքների նկատմամբ:

Բրյուսելը ևս կիրառում է «մտրակի ու բլիթի» քաղաքականություն Բաքվի նկատմամբ, քննադատում են՝ երբ իրենց է ձեռնտու, ու լռում՝ երբ պետք է Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3117 անգամ
Լրահոս
Աննա Վարդապետյան, դու հանկարծ չհուզվես․․․ դու դեռ Փաշինյանով պիտի զբաղես․ Վահե Մովսիսյան (video) Վաղվանից տեղումները կվերադառնան Բանանը դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը. Սուրենյանց Սրբուհի Գալյա՛ն, վերջ տվեք․․․ հուզվելուց առաջ սա լսե՛ք․ Արեգնազ Մանուկյան (video) Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է տեղի ունեցել Առաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն մենամարտերին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը կդադարեցվի #ՈՒՂԻՂ․ «Մնում է՝ դեկտեմբերին Ռուսաստանը վզին դնի՝ կգնաս ու հրաժարական կտաս»․ Էդիկ Անդրեասյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռուբեն Վարդանյանն այդ մարդը չէ․․․ ինչպես ամերիկացի փորձագետը «նեղը գցեց» Փաշինյանին (video) Շունչ քաշի, հանգստացի, որոշողն արդեն որոշել է. Արսեն Բաբայանը` Դանիել Իոաննիսյանին (video) Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Փաշինյանի քաղաքականությունը կարող է Հայաստանը բերել թուրք-ադրբեջանական ազդեցության գոտի․ Զաքարյան Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար ՌԴ ԱԳՆ բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման մասին Ինչ նպատակով է Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ մեկնելու Ռուսաստան․․․ (video) Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞․ «Հրապարակ» Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո «Հայրենիք» կուսակցությունը չի փակվում․ «Հրապարակ» Ճամպրուկներով փողեր տարվե՞լ են կառավարական տուն (video) Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am