Նոր սադրանք՝ ընդդեմ Պուտինի

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, այսօր կրկին բնապահպանական պատճառաբանությամբ առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով՝ միջադեպի վերաբերյալ տեղեկացրել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ակցիան, իբր, անցկացնում են՝ «բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունները»՝ դժգոհելով, որ նախօրեին իրենց Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում դիտարկում անցկացնելու հնարավորություն չի տրվել։ Նրանք հանդիպում են պահանջում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Ակցիայի մասնակիցները տարածքում՝ հենց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ անցնող շաբաթ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից ստուգումներ են սկսում Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում։

Այսօր, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ահազանգում են պոտենցիալ ցեղասպանության սպառնալիքի մասին։ Լաչինի միջանցքը ցեղասպանությունը կանխարգելելու միջանցք է՝ շեշտեց նա՝ պարզաբանելով՝ փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր սցենարներով՝ հայաթափում, ինքնության կորուստ, բուն ֆիզիկական ոչնչացում։

Հայտարարություն է տարածել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով՝ Ադրբեջանը ձգտում է Արցախի բնակչության էթնիկ զտման ու հայրենազրկման։ Համոզմունք հայտնելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես Արցախի ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ «կանխելու նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները՝ ուղղված Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ», Արցախի նախագահը կարևորել է նաև միջազգային հանրության այլ դերակատարների անելիքներն՝ ընդգծելով՝ «ադրբեջանական կողմի գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը»:

Խնդրին անդրադարձել է նաև վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Լաչինի միջանցքը պետք է գործի սովորական ռեժիմով, Թվիթերում գրել է Մարուքյանն՝ ադրբեջանցիների՝ ճանապարհը փակելու քայլը որակելով սադրանք և 2020թ. եռակողմ հրադադարի հայտարարության կոպիտ խախտում։ «Հուսանք, որ դա չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի», - գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին ադրբեջանցիները փակել էին նաև մեկ շաբաթ առաջ՝ պատճառաբանելով, թե «Արցախում օգտակար հանածոներն ապօրինի շահագործում են բնապահպանական ռիսկերով»: Պաշտոնական Երևանը Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները կապեց Լաչինի միջանցքը փակելու մտադրության հետ։

Սա Արցախի բնակչության հանդեպ էթնիկ զտման, ցեղասպանության նպատակի իրականացման քայլ է Բաքվի կողմից: Ու ոչ միայն, ռուսական խաղաղապահ առաքելության դերն ու նշանակությունը զրոյացնելու քաղաքականություն է:
2020թ. եռակողմ հայտարարության հովանավորը ՌԴ-ն է, այդ հայտարարության դրույթի ցանկացած դրույթի խախտում նախևառաջ ընդդեմ Մոսկվայի է՝ անկախ սադրանքի չափից ու նպատակից:

Այնպես որ՝ գնդակն, ինչպես ասում են՝ Մոսկվայի դաշտում է...

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պուտինն ու Ալիևը զրուցել են հեռախոսով...
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն հեռախոսային բանակցություններ են անցկացրել։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ դրանց ընթացքում Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը քննարկել են «Հարավային Կովկասում լոգիստիկ և տնտեսական կապերի վերականգնման հարցերը»։

Հաղորդագրության համաձայն՝ զրույցի քննարկման թեմաներից են եղել «2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման մի շարք գործնական ասպեկտներ»։

Սպասենք Ալիևի «պատասխանին»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3269 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am