Դիրքապահ զինվորները. Երբեք հուսախաբ չանելով սպասելիքները

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ՀԵՀ-ը ներկայացնում է դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Ծառայության անցնելով Պաշտպանության բանակում` շատ հաճախ երիտասարդ հայրենյաց պաշտպանները չգիտեն, թե ինչ դժվարություններ ու փորձություններ պիտի հաղթահարեն, սակայն հանուն մեծ գաղափարների` նրանք պատրաստակամորեն են ստանձնում պատվաբեր առաքելությունը: Սամվել Հարությունի Խաչատրյանը նրանցից մեկն է: Նա ծնվել է 1997թ. հունվարի 11-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Զորակոչվել է զինծառայության 2015 թվականին: Զինծառայության տարբեր ոլորտներում ցուցաբերած բանիմացության, ընկերասիրության և գիտելիքները խորացնելու պատրաստակամության շնորհիվ Սամվել Խաչատրյանը զորամասում ծառայելու առաջին օրերից ձեռք է բերել վերադաս հրամանատարության և ծառայակից ընկերների վստահությունն ու հարգանքը: Մասնակցելով սերժանտական դասընթացներին` ստացել է կրտսեր սերժանտի, այնուհետև սերժանտի զինվորական կոչում՝ նշանակվելով ջոկի հրամանատար: Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու իսկական հնարավորություն Սամվել Խաչատրյանին և նրա անձնակազմին ընձեռվեց 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը: Եվ իր պարտականությունները նա կատարեց գերազանց: Տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման մտադրության մասին և ճիշտ գնահատելով ստեղծված իրավիճակը` դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանն անձնակազմին թաքստոցներում պատսպարվելու հրաման տվեց, իսկ ինքը մարտական դիրքի ձախ հատվածում գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ միասին նպաստավոր կրակային դիրքեր զբաղեցրեց և զենքի վրա տեղադրված ջերմատեսիլ սարքի օգնությամբ դեպի հակառակորդն ուղղորդեց կրակը: «Գիշերը ժամը 2:30-ի սահմաններում հարևան դիրքից մեզ զանգել և զգուշացրել են, որ մեր ուղղությամբ հակառակորդի շարժ են նկատել: Գործելով նման իրավիճակներում նախատեսված պլանի համաձայն` զբաղեցրել ենք համապատասխան կրակային դիրքեր: Վերադաս հրամանատարության հետ անընդհատ կապ պահելով` սպասել ենք հարմար պահի և սկսել կրակել: Անհարկի պատահարներից խուսափելու համար անձնակազմի հիմնական մասին հրահանգել եմ խստիվ պահպանել անվտանգության կանոնները, առանց հրամանի դուրս չգալ խրամաբջիջներից, իսկ ես` գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ դիրքավորվել եմ այն հատվածում, որտեղից ավելի նպաստավոր էր կրակ վարելը»,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը: Գ Ո Վ Ա Զ Դ Խոսելով դիրքերում տարվող մարտական հերթապահության մասին, դիրքի ավագը կարևորեց զինծառայողների մարտական պատրաստվածությունն ու զգոնությունը, որոնք պատշաճ մակարդակով կատարելու դեպքում բոլոր դիրքապահներն էլ կարող են պատվով ու բարձր մակարդակով կատարել իրենց առաջադրված մարտական խնդիրները: «Նախքան մարտական հերթապահության ստանձնումը, զորամասի մշտական տեղակայման վայրում բազմաթիվ պարապմունքներ են իրականացվում, որոնք ուղղված են զինծառայողների մասնագիտական պատրաստվածությանը, որպեսզի յուրաքանչյուրը հստակորեն իմանա իր կոնկրետ անելիքները, տիրապետի կցագրված զենքին ու զինամթերքին: Չէ՞ որ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում այդ զենքն է լինելու իր ընկերն ու պաշտպանը: Նշված նպատակով հենց դիրքերում ենք տարաբնույթ միջոցառումներ կազմակերերպում, պարբերաբար զենքի խնամք իրականացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք այն ըստ նպատակի օգտագործել: Միաժամանակ, մարտական հերթապահություն տանելիս պետք է չափազանց զգոն լինել, ժամանակին կատարել դիտարկումները, որպեսզի կարողանանք պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը: Իմ կարծիքով՝ դիրքապահ տղաները բոլորն էլ քաջ գիտակցում են, թե ինչ պատասխանատու առաքելություն է դրված իրենց վրա, և որքան կարևոր է, որ երբեք հուսախաբ չանեն սպասելիքները»,- նշեց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը` հավելելով, որ տեղի ունեցած գործողությունները եկան փաստելու, որ տղաներն իրոք գիտակցաբար և բարձր մակարդակով են կատարում իրենց պարտականությունները: Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Սամվել Հարությունի Խաչատրյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ «Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի բաջին ա»․ Հարցում (video) Պատասխանե՛ք՝ ինչու՞ է ՊՊԾ աշխատակիցը հարվածել պատարագի մասնակից 18-ամյա տղային (video) Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է Նիկոլն ասում է՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալում»․ սա ձեզ չի հուզո՞ւմ (video) Սարսափելի թվեր․ 1,5 միլիարդի չօգտագործված վարկի համար գիտե՞ք՝ ինչ փողեր են վճարում․ Հովհաննիսյան (video) «Էշի պես է աշխատում, դրան ի՞նչ ասեմ»․ Քաջարանի բնակիչները՝ Փաշինյանի մասին (video) Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Վարդապետյանին․ չեք տեսնու՞մ եկեղեցու դեմ Փաշինյանի հակաօրինական քայլերը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am