Ժիրայր Սեֆիլյան. «Ժողովուրդը պետք է չսպասի, այլ ինքնակազմակերպվի, մոբիլիզացվի»

Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը Արմավիր ՔԿՀ-ից այսօր՝ 2017թ․-ի օգոստոսի 14-ին սահմանի վրա կրկին զոհ ունենալու առիթով Այսօր, 2017թ․ օգոստոսի 14-ին հակառակորդի արձակած կրակոցից հերթական անգամ զինծառայող է զոհվել: Տարեսկզբից զոհված հայ զինծառայողների թիվը հատում է 40-ը: Սահմանի վրա կորուստների պատճառը և գլխավոր մեղավորը Կորուստների պատճառը մեզ կառավարող գաղութային համակարգն է, որի հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը: Քանի դեռ մենք ընդունում ենք դրանք, հաշտվում ենք դրանց հետ, հաշտվում ենք, որ առանց Արցախի և Նախիջևանի, առանց իրական ինքնիշխանության և ազգային կառավարության կարող է հայկական պետություն, Հայաստանի Հանրապետություն լինել, ոչ միայն պարբերաբար զոհեր ենք տալու, այլև, այսպես շարունակվելու դեպքում ռազմական պարտություն ենք կրելու և կորցնելու ենք ամեն ինչ: Կորուստների գլխավոր մեղավորը գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանն է, որը գործում է անձնական շահի ու վախի թելադրանքով, և հանուն իր աթոռի ու հարստացման համակարգին է զոհաբերում մեր հայրենիքը, պետականությունն ու ժողովրդին, այդ թվում և առաջին հերթին՝ մեր երիտասարդ զինվորներին: Սերժ Սարգսյանի վախկոտությունը և անձնական շահով առաջնորդվելն է հակառակորդին հնարավորություն տվել մեր դեմ կիրառելու հյուծիչ, սողացող պատերազմի մարտավարություն: Որովհետև նա վախի և շահի պատճառով համաձայնել է հակառակորդի խաղի կանոններին: Սահմանի վրա կորուստներից խուսափելու և, առհասարակ՝ սողացող ցեղասպանության վերածված հյուծիչ պատերազմին վերջ դնելու միակ տարբերակը ժողովրդի և պետության մոբիլիզացիան է ընդդեմ հակառակորդի ոտնձգությունների: Նման մոբիլիզացիայի միջոցով մենք կարող ենք մեր կամքը պարտադրել հակառակորդին և ստիպել հրաժարվելու արյունաքամության իր մեթոդից: Սակայն նույն անձնական շահից ելնելով, Սերժ Սարգսյանն ամենաշատը վախենում է զինված և մոբիլիզացված ժողովրդից, որովհետև այդպիսի ժողովուրդն արդեն ինքնիշխան սուբյեկտ է և չի հանդուրժելու գաղութային համակարգին և նրա ծառա Սերժ Սարգսյանին: Իսկ հակառակորդը քաջատեղյակ է այս ամենի մասին և լկտիաբար շարունակելու է երիտասարդ կյանքեր խլել մեզանից: Այդ պատճառով մնում է մեկ տարբերակ: Ժողովուրդը պետք է չսպասի, այլ ինքնակազմակերպվի, մոբիլիզացվի և իր կամքը պարտադրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հակառակորդին: Ժիրայր Սեֆիլյան, Արմավիր ՔԿՀ 14․08․2017թ․

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ «Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի բաջին ա»․ Հարցում (video) Պատասխանե՛ք՝ ինչու՞ է ՊՊԾ աշխատակիցը հարվածել պատարագի մասնակից 18-ամյա տղային (video) Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է Նիկոլն ասում է՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալում»․ սա ձեզ չի հուզո՞ւմ (video) Սարսափելի թվեր․ 1,5 միլիարդի չօգտագործված վարկի համար գիտե՞ք՝ ինչ փողեր են վճարում․ Հովհաննիսյան (video) «Էշի պես է աշխատում, դրան ի՞նչ ասեմ»․ Քաջարանի բնակիչները՝ Փաշինյանի մասին (video) Լիլիթ Գալստյանը «նեղը գցեց» Վարդապետյանին․ չեք տեսնու՞մ եկեղեցու դեմ Փաշինյանի հակաօրինական քայլերը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am