«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի եւ Իսրայելի հարաբերություններում որոշակի կնճիռներ են առաջացել: Սա այն բանից հետո, երբ իսրայելական Haaretz լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող իսրայելական Aeronautics Defence System ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Թերթի փոխանցմամբ՝ սկզբում իսրայելական ընկերության աշխատակիցները հրաժարվել են կատարել անօդաչու սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու հրահանգը, բայց, ի վերջո, բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը գնացել է այդ քայլին ու վրիպել: Aeronautics Defence System հերքում է թերթի հրապարակումը, սակայն Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այդ կապակցությամբ հետաքննություն իրականացնելու մասին: Կատարվածին անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, որի խոսնակը հայտարարել է. «Մենք խնդիրների մասին տեղյակ ենք, հետեւում ենք դրանց: Ես որեւէ հնարավորությունների մասին չեմ կարող խոսել: Գործընթացներ կան»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը