Սպասեք, առաջիկայում կտեսնեք փոփոխությունը․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն

«Փաստ» օրաթերթը գրում է․

Վերջերս լրատվամիջոցներում լուր տարածվեց ԶՊՄԿ-ում պոչամբարի պայթյունի մասին, ինչն ընկերությունը հերքեց։ Սակայն համացանցում հայտնվեցին աղտոտված Ողջի գետի կադրեր։ Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԶՊՄԿ-ից, և մեր հարցերին պատրաստակամություն հայտնեց պատասխանել ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։

- Լուրերն անցյալ շաբաթ տեղի ունեցածի մասին հակասական են։Պոչամբարում, ի վերջո, պայթյուն եղե՞լ է, թե՞ ոչ։

-Ոչ, չի եղել։ Ես, ճիշտն ասած, զարմանում եմ՝ ինչ հեշտությամբ մարդիկ կարող են նման մասշտաբի կեղծ լուր տարածել։ Նաև լավ չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում «պոչամբարի պայթյուն»։ Եթե նույնիսկ այդ ձևակերպման տակ հասկանում են պոչամբարի փլուզումը, ապա այդ լուրը տարածողները հասկանո՞ւմ են, արդյոք, թե դա ինչ մեծ մասշտաբի աղետ կարող է լինել, և նման լուրջ երևույթների վերաբերյալ այդպիսի անպատասխանատու ապատեղեկատվություն տարածելն ուղղակի անթույլատրելի է։ Ձևակերպումն այնքան անլուրջ է, որ անգամ կարելի էր ուշադրության չարժանացնել, բայց, այդուհանդերձ, թյուրըմբռնումներից խուսափելու և մարդկանց անտեղի անհանգստությունից ազատելու համար որոշեցինք անդրադառնալ հարցին և հանդես գալ հերքումով։ Կրկնեմ՝ պոչամբարի որևէ վթար, առավել ևս պայթյուն տեղի չի ունեցել։

- Իսկ ո՞րն էր Ողջի գետի աղտոտման պատճառը, մենք նաև կադրեր տեսանք՝ տեղում նկարահանված, ակնհայտ էր, որ ինչ-որ խնդիր, այդուհանդերձ, ծագել էր։

- Անկեղծ ասեմ, այն պատկերը, որ տեսել եք տեսանյութում, տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ քաջարանցիները և կապանցիները պարբերաբար տեսնում են։ Դա կհաստատի ցանկացած տեղաբնակ։ Եվ ինչպես ասել էինք մեր հաղորդագրության մեջ, դա տարիներով կուտակված տեխնոլոգիական չլուծված խնդիրների արդյունք է։ Տեղի է ունենում հետևյալը՝ ընկերության արտադրական հրապարակներից և համայնքային նշանակության ճանապարհներից ավտոմեքենաների անիվների վրա կուտակված հողային զանգվածը անձրևի և ձյան հետևանքով խառնվում է ողողաջրերի հետ և հոսում դեպի գետ։ Այդ հոսքերը որևէ առնչություն չունեն հարստացուցիչ ֆաբրիկայում առաջացող պոչերի հետ։ Այդուհանդերձ, դա, այո՛, խնդիր է, որը նոր չէ առաջացել։

- Նշեցիք, որ դա, փաստորեն, մշտական խնդիր է եղել, ինչո՞ւ է միայն այսօր խոսվում դրա մասին։

- Չեմ կարող այդ հարցին պատասխանել, թերևս հարցնեք այդ տեսանյութը տարածողներին, որոնք կարծես Կապանից են, ամեն տարի տեսել են այդ խնդիրը, բայց տեսանյութեր սկսել են տարածել միայն այս տարի։ Կամ եթե եղել են նախկինում, ես բաց եմ թողել։

- Իսկ ո՞րն է խնդրի պատճառը։ Ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել, ըստ ձեզ։

-Խնդիրները բազմաշերտ են և մասնագիտական խոր պատասխան տալու համար պետք է ավարտվի խնդիրների համապարփակ գնահատման փուլը, որը հիմա իրականացնում ենք։ Բայց, որպես նախնական ախտորոշում, կարող եմ ասել, որ արտադրական հրապարակների մեծ մասը մինչ այսօր հագեցած չէ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Արտադրահրապարակների մակերևույթները ասֆալտապատ կամ բետոնապատ չեն, հագեցած չեն ջրահեռացման ակոսներով և պարզեցման ավազաններով։ Դրա հետևանքով առատ տեղումների ժամանակ, ցավոք, այո՛, մակերևութային ջրահոսքերը ողողում են արտադրահրապարակները և խառնվում Ողջի գետի վերին հոսանքներին։ Կրկնեմ, սա պոչանք չէ, տեղումներից առաջացած ջրերը ողողել են ընկերության բաց հրապարակները և, խառնվելով համայնքային ճանապարհների ողողաջրերին, հոսել են դեպի գետ։ Սա նույնպես խնդիր է, բայց, որքան կարելի է հասկանալ, այս երևույթին միշտ վերաբերվել են որպես ոչ մեծ բնապահպանական նշանակության հարց։ Եթե հարցնեք տեղացիներին, վստահ եմ՝ կասեն՝ «հա էլ էդ ա»։ Կոմբինատի նոր ղեկավարության և ինձ համար սա ընդունելի մոտեցում չէ, և սրան պետք է լուծումներ տրվեն։

- Ընկերությունում արդեն գրեթե մեկ տարի է՝ նոր ղեկավարություն է, հնարավոր չէ՞ր այդ խնդիրը լուծե՞լ։

- Ես ուզում եմ հստակ լինի, որ սրանք խորքային, տեխնիկական, տեխնոլոգիական խնդիրներ են։ Տարիներով չլուծված խնդիրները մեկ կամ երկու տարում չեն կարող լուծվել։ Հանքի բնապահպանական կառավարումը համալիր խնդիր է։ Նախ պետք է իրականացվի խնդիրների համալիր գնահատում, գույքագրում, գնահատվի տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասշտաբը և մշակվի խնդիրների աստիճանական լուծման ռազմավարություն։ Այս պահին իհարկե կիրառվում են ժամանակավոր լուծումներ։ Տեղի ունեցած արտահոսքը արդեն իսկ դադարեցվել է։ Ավելի հիմնավոր հարցը լուծելու համար, ինչպես արդեն ասացի, պետք է տարիների հետևողական աշխատանք։ Մեզ համար բնապահպանությանն ու աշխատանքային անվտանգությանն առնչվող հարցերը «փոքր» համարվել չեն կարող, ինչպիսին էլ դրանք լինեն։

Դժբախտաբար, այսպիսի՝ բարձիթողի վիճակում գտնվող հարցերը բավականին շատ են։ Դրանք մենք մեկ առ մեկ գույքագրում ենք և տալիս ենք առնվազն ժամանակավոր լուծումներ, մինչև կգտնվեն ու կիրականացվեն հիմնավոր լուծումները։ Ուզում եմ վստահեցնել, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ներկայիս ղեկավարող թիմը առաջնային է համարում տեխնոլոգիական գործընթացների արդիականացումը և դրանց ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը։ Ժամանակի ընթացքում գործելաոճի այս փոփոխությունը, վստահ եմ, զգալի կլինի, ու տարբերությունը՝ ակնհայտ կլինի բոլորի համար։ Բայց դարձյալ պետք է զինվել համբերությամբ, քանի որ տարիների խնդիրների լուծումը մեկ օրվա կամ նույնիսկ մեկ տարվա հարց չէ։

դիտվել է 443 անգամ
Լրահոս
Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video) Լարված հարցուպատասխան Հայկ Ֆարմանյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև (video) Ասեմ՝ ինչու՞ է Փաշինյանը մտնում մարդկանց ընտանիքներ․ Հոգեբանի մեկնաբանությունը (video) Մենք ասում ենք՝ամեն ինչի պատրաստ ենք․ «Ուժեղ Հայաստան»-ից Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ի սադրանքների մասին (video) Ուկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցում Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է հիմա կատարվում Սարսափելի իրավիճակ է. Պուտինի վտանգավոր ու կարևոր հայտարարությունը (video) Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը ներկայացվել է որպես «հաղթանակ»․ ահազանգ Ինչ հայտարարագիր ունի Վեհափառի և Սրբազանների գործով դատավորը Ձերբակալել են 21-ամյա երիտասարդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am