Սահմանի վրա կորուստների պատճառը և գլխավոր մեղավորը

Ժիրայր Սեֆիլյանը Արմավիր ՔԿՀ-ից հանդես է եկել հայտարարությամբ, այսօր սահմանի վրա կրկին զոհ ունենալու առիթով Այսօր, 2017թ․ օգոստոսի 14-ին հակառակորդի արձակած կրակոցից հերթական անգամ զինծառայող է զոհվել: Տարեսկզբից զոհված հայ զինծառայողների թիվը հատում է 40-ը: Սահմանի վրա կորուստների պատճառը և գլխավոր մեղավորը Կորուստների պատճառը մեզ կառավարող գաղութային համակարգն է, որի հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը: Քանի դեռ մենք ընդունում ենք դրանք, հաշտվում ենք դրանց հետ, հաշտվում ենք, որ առանց Արցախի և Նախիջևանի, առանց իրական ինքնիշխանության և ազգային կառավարության կարող է հայկական պետություն, Հայաստանի Հանրապետություն լինել, ոչ միայն պարբերաբար զոհեր ենք տալու, այլև, այսպես շարունակվելու դեպքում ռազմական պարտություն ենք կրելու և կորցնելու ենք ամեն ինչ: Կորուստների գլխավոր մեղավորը գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանն է, որը գործում է անձնական շահի ու վախի թելադրանքով, և հանուն իր աթոռի ու հարստացման համակարգին է զոհաբերում մեր հայրենիքը, պետականությունն ու ժողովրդին, այդ թվում և առաջին հերթին՝ մեր երիտասարդ զինվորներին: Սերժ Սարգսյանի վախկոտությունը և անձնական շահով առաջնորդվելն է հակառակորդին հնարավորություն տվել մեր դեմ կիրառելու հյուծիչ, սողացող պատերազմի մարտավարություն: Որովհետև նա վախի և շահի պատճառով համաձայնել է հակառակորդի խաղի կանոններին: Սահմանի վրա կորուստներից խուսափելու և, առհասարակ՝ սողացող ցեղասպանության վերածված հյուծիչ պատերազմին վերջ դնելու միակ տարբերակը ժողովրդի և պետության մոբիլիզացիան է ընդդեմ հակառակորդի ոտնձգությունների: Նման մոբիլիզացիայի միջոցով մենք կարող ենք մեր կամքը պարտադրել հակառակորդին և ստիպել հրաժարվելու արյունաքամության իր մեթոդից: Սակայն նույն անձնական շահից ելնելով, Սերժ Սարգսյանն ամենաշատը վախենում է զինված և մոբիլիզացված ժողովրդից, որովհետև այդպիսի ժողովուրդն արդեն ինքնիշխան սուբյեկտ է և չի հանդուրժելու գաղութային համակարգին և նրա ծառա Սերժ Սարգսյանին: Իսկ հակառակորդը քաջատեղյակ է այս ամենի մասին և լկտիաբար շարունակելու է երիտասարդ կյանքեր խլել մեզանից: Այդ պատճառով մնում է մեկ տարբերակ: Ժողովուրդը պետք է չսպասի, այլ ինքնակազմակերպվի, մոբիլիզացվի և իր կամքը պարտադրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հակառակորդին: Ժիրայր Սեֆիլյան, Արմավիր ՔԿՀ

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am