Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը (video)
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը:
