Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան վարչություններին, պատասխանատու կառույցներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստվել 2017-2018 ուսումնական տարվան: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանրակրթության վարչությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով: Առողջապահության վարչությանը հանձնարարվել է առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով համալրել կրթական հաստատությունների բուժկետերը:
Կոմունալ տնտեսության վարչությանն ու պատասխանատու կառույցներին քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերը և համապատասխան քայլեր ձեռնարկել նկատված թերությունները սեղմ ժամկետում վերացնելու համար: Շինարարության և բարեկարգման վարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել դեպի կրթական հաստատություններ տանող ճանապարհներն ու, անհրաժեշտության դեպքում, կատարել նորոգման աշխատանքներ:
Աշխատակազմի տրանսպորտի վարչությանն էլ հանձնարարվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ և քայլեր ձեռնարկել դպրոցների հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է ապահովել կրթական հաստատությունների հարակից տարածքների սանիտարական մաքրման պատշաճ իրականացումը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը