15 պատգամավորների երեշխավորությունը մերժեցին

Հրապարակ օրաթերթը գրում է․ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները մոտ մեկ շաբաթ առաջ դիմել էին դատախազություն՝ միջնորդելով  խափանման միջոցը փոխարինել անձնական երաշխավորությամբ։ Երաշխավոր է կանգնել ԱԺ 15 պատգամավոր` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադեւոս Ավետիսյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդեւանյանը: Երեկ պարզեցինք, որ դիմումը մերժվել է։ Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ ասաց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը։


Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ 33-ամյա դատավորը, ըստ մեղադրանքի, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատել է Ալեքսանյանի պաշտպանյալին՝ քրեական հեղինակություն Ֆազին։ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, մեղադրվում է ամիսներ առաջ Կենտրոն դատարանի բակում քրեականների ծեծկռտուքին մասնակցելու համար։ Ծեծի մյուս հերոսին՝ Չաղ Ռուստամին, որի անունը կապում են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, չկալանավորեցին։

Երեկ մի նորություն էլ իմացանք այս գործից։ Էրիկ Ալեքսանյանի կոլեգան, որի հետ նա աշխատում է նույն գրասենյակում՝ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը, ցանկացել է ներգավվել որպես պաշտպան, սակայն քննիչը մերժել է։ Թե ինչ պատճառաբանությամբ՝ Ղարագյոզյանը չի մանրամասնում․ «Ասում են, որ խոչընդոտող հանգամանք կա, ու ինձ չեն կարող ներգրավել։ Իսկ ես բողոքարկել եմ որոշումը, քանի որ համարում եմ, որ դա պաշտպանական իրավունքի խախտում է։ Օրենսդրությունը նրանց նման հնարավորություն չի ընձեռում։ Ցանկացած պատճառաբանություն չի կարող օրինաչափ դիտվել, օրենքն այդ մասով հստակ է՝ ասում է, որ եթե կա դիմում՝ ներգրավման, պետք է ներգրավվես։ Եթե հետագայում լինեն հանգամանքներ, որոնք վարույթից հեռացնելու հիմք են հանդիսանում, նոր կարող են հեռացնել ինձ, բայց ոչ թե մերժեն ներգրավումը»։
Ալեքսանյանի մեղադրանքը նա խայտառակություն է համարում․ «Գործ չկա։ Սա զգոնության ազդակ էր բոլոր փաստաբաններին, որ զգույշ լինեն, որ եթե Էրիկի հետեւից գալիս են, ձեր հետեւից կգան ու կգան»։ Փաստորեն, Էրիկ Ալեքսանյանին մեղադրում են այն բանի համար, որ նա իր պաշտպանյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել դատավորին։ Վերջինս էլ այդ միջնորդության հիման վրա կայացրել է «ակնհայտ անարդար դատական ակտ»։

Առավաել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am