Breaking News. բացահայտվել է 1 անցքի "հեղինակը", մնաց 5999-ի հեղինակներին պարզել
Նիկոլ Անհողին սպասարկող ԶԼՄ-ները դարակազմիկ բացահայտումներ են արել... Երևանի Հանրևապետության հրապարակի պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի վրա արված 6000 անցքից 1-ի հեղինակը բացահայտվել է... Մեղավորը, ինչպես և սպասելի էր, նախկիններին են... Իսկ ավելի ճիշտ՝ "5-րդ ալիք"-ի օպերատորը, ով կադրեր անելու նպատակով տեղաշարժում է, ինչպես քաղաքապետարանն է ասում, շենքի պատը մխրճված հեղույսը...
Ըստ ԶԼՄ-ների, շենքերի պատերի մեջ մխրճվել է 6000 հեղույս...Այստտեղ հարց է առաջանում... Լավ, եթե նույնիսկ ընդունենք, որ այդ մի հեղույս՝ բոլտն օպերատորն է տեղաշարժել, ի՞սկ մյուս 5999 բոլտերն ո՞վ է մխրճել հատուկ արված անցքերի մեջ...
Նախկիններն են պատվիրե՞լ իրենց զարդարողներն հիմա Հանրապետության հրապարակի շենքերը ծակծկել...
Հուսանք, ԱԱԾ-ին նվաստացնելու համար Նիկոլ Անհողն այդ պարվաբեր գործը՝ "ծակ" անողների բացահայտումը կհանձնարարի Աբազյան Արմենին...
Գագիկ Համբարյանի գրառումը