Հրապարակի շենքերի վանդալիզմի հետքերով

Երրորդ օրն է՝ հայ հանրությունը, մասնագիտական հանրույթը, ի դեմս ճարտարապետների, իրենց վրդովմունքի ձայնն են բարձրացնում՝ ընդդեմ Հանրապետության հրապարակի ճարատարապետական համալիրի, մասնավորապես՝ Կառավարության շենքը վանդալիզմի ակտի ենթարկելու առնչությամբ:

Հրապարակված տեսանյութում և լուսանկարներում երևում էր՝ ինչպես են ծակում https://www.facebook.com/100008531742091/videos/457915499750885/ Կառավարության տուֆակերտ թամանյանական շենքը, մեխեր, ձողեր մտցնում՝ https://www.facebook.com/100008531742091/videos/pcb.2915503235410706/1349397435599088 քաղաքն ամանորյա լուսային զարդարանքով ապահովելու համար:

168.am-ի հետ զրույցում երեկ վաստակավոր ճարտարապետ Մկրտիչ Մինասյանն ասել էր, որ նույնիսկ մեկ դետալ ծակելու իրավունք չունեն:

«Այդ շենքերը պետության կողմից պահպանվող հուշարձաններ են, և հուշարձանների օգտագործման ու պահպանության վարչությունը պետք է տա իր թույլտվությունը, սակայն թույլտվություն տալը ծակելու համար չէ, պետք է նման բան չանեն։ Այդ հուշարձանների պատը, քարը ամեն անգամ ծակելուց այդպես մնում են, ու ստրուկտուրան ամբողջովին փոխվում է, այդպիսով շենքի արտաքին տեսքն աղավաղվում է, այն փչացնում են։ Իրենք այդ ամենը պետք է անեն, բայց շենքին չկպնեն, անջատ անեն»,- շեշտել էր մեր զրուցակիցը։

Իսկ մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանն էլ 168.am–ի հետ զրույցում նշել էր, որ լույսերը հանելուց հետո հնարավոր չի լինի այդ անցքերն այնպես վերականգնել, որ տեսանելի չլինի ու շենքի տեսքը չաղավաղվի։

«Այսպես ասեմ՝ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այդ ծակած տուֆ քարը փոխարինվի մեկ այլ տուֆ քարով։ Այսինքն՝ այդ քարն ապամոնտաժվի ու տեղն ուրիշ քար դրվի։ Հարց է՝ եթե այդպես անեն, նույն երանգի քար կգտնվի՞, թե՞ ոչ։ Քարի հետ աշխատող մարդիկ լավ գիտեն, որ նույն քարը տարբեր երանգներ է ունենում, նույնիսկ նույն հանքից հանելու դեպքում մի կտորը կարող է մի երանգ ունենալ, մյուս կտորը՝ այլ»,- ասել էր Տիգրան Գալստյանը։

Աղմուկի միջակայքերում ԿԳՄՍՆ-ն պատասխանատվությունը գցեց Քաղաքապետարանի վրա, Քաղաքապետարանն էլ ասաց՝ ԿԳՄՍՆ-ն տեղյակ է, մինչև որոշեցին ամեն դեպքում ասուլիս տալ:

Ասուլիսին այսօր մասնակցում էին փոխքաղաքապետ, Երևանի դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Քաղաքապետարանի պաշտոնյաներ:

«Լուսավորման աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից: Շենքերի փակցման հետ կապված քաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր առաջնային պահանջը եղել է նվազագույն միջամտությունը, որն արվում է, հետագայում նաև շենքերի անվնաս վերադարձը անվնաս տեսքին»,- նշել էր Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ դեռևս հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքներն իրենց ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը:

Երեկ էլ էին, ի դեպ, ասել, որ զարդանախշի վրայի մեխը նախկիններն են խփել: Իհարկե, ձևակերպումը զավեշտալի է, բայց երբ տեսանյութերով ու լուսանկարներով մարդկանց ցույց ես տալիս, որ շենքերը ենթարկվում են վանդալիզմի ակտի, էլի իրենց չեն կորցնում ու ասում են՝ նախկինում է եղել այդպես:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասուլիսի ժամանակ հետաքրքիր եզրահանգում արեց. «Իրականում ինչ-որ խորը հետաքննության անհրաժեշտություն չկա, որպեսզի հասկացվի, թե ի վերջո այսօր Հրապարակի շենքերին առկա ձողերը կամ առանձին բացված անցքերը կապ ունե՞ն այս նախագծի հետ, թե՞ ոչ: Պարզ ձև կա դա հասկանալու. եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի: Մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ չենք ունեցել ու չենք ունենա այդ վերաբերմունքը, որ պատկերացնենք՝ կարելի է բոլտ ամրացնել զարդանախշի մեջ: Անգամ եթե ամրացվել է, բա լուսավորությունն ո՞ւր է, եթե կապ ունի այս նախագծի հետ: Դա կապ չունի և չի կարող կապ ունենալ այս նախագծի հետ»:

Ինչպես ասում են, առանց մեկնաբանության:

Հարցին՝ հնարավոր չէ՞ր այլ լուծումներ գտնել, ապահովելու լուսավորությունը, առանց մեկ անցք անելու, Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ կոնստրուկցիաները տեղադրվել են բավականին մեծ բարձրության վրա, պետք է ապահովվեր, որ ամուր ամրացված լինեին.

«Որովհետև, եթե Աստված չանի, պոկվեր, և քաղաքացի վնասվեր՝ դուք պնդում էիք կատարելու, որ մեր աշխատանքում թերացել ենք: Ամրացված լուսատուներն ունեն երկու պտուտակով ամրացվելու տեղ, բայց բոլորն ամրացվել են մեկ պտուտակով, որովհետև այդպես ամրացնելը բավականաչափ անվտանգություն էր ապահովելու, և միևնույն ժամանակ նվազագույն միջամտություն էր ենթադրելու շենքի համար»,- բոլոր հարցերի՝ իրենց հարմար պատասխաններն ունեին քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Երեկ նաև Ճարտարապետների պալատն էր հանդես եկել հայտարարությամբ:

«Հանրապետության հրապարակում 2022 թ. ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշական անսամբլի մաս կազմող շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պարզաբանում է պահանջում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես՝ առկա՞ է արդյոք նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։ Համոզված ենք, որ անհրաժեշտ է գնահատել, արժևորել և պահպանել ոչ միայն մայրաքաղաքի թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։

Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառել հուշարձան շենքերը վնասողների նկատմամբ»,- մասնավորապես ասված էր Ճարտարապետների պալատի տարածած հայտարարության մեջ:

168.am-ը դիմեց Քննչական կոմիտե՝ պարզելու՝ արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնված կամ հարուցված է հատուկ պահպանության տարածքի, բացառիկ ճարտարապետական, մշակութային և պատմական արժեք ներկայացնող շենքերը վնասելու առնչությամբ, հատկապես, որ Ճարտարապետների պալատն էր հանդես եկել պատասխանատվության հարցը բարձրացնելու առնչությամբ:

Քննչական կոմիտեից ստացանք աներևակայելի պատասխան:

«ՀՀ քննչական կոմիտեն խնդրո առարկայի առնչությամբ առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ որևէ հաղորդում չի ստացել»,- ասացին Քննչական կոմիտեից:

Դատախազությունից էլ ասացին, որ Ոստիկանությունում ստուգողական գործողություններ են իրականացվում:

«Դրանց արդյունքներով պայմանավորված՝ կորոշվեն հետագա քայլերը՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակահարմարության վերաբերյալ»,- փոխանցեցին Դատախազությունից:

ՀՀ Քրեական օրենսգրքի 301-304 հոդվածները բավականին ընդարձակ պատասխանատվության միջոցներ են նախատեսում այդ արարքների համար, ի դեպ:

168.am

դիտվել է 746 անգամ
Լրահոս
Իրանի ԶՈւ ԳՇ ներկայացուցիչը BBC-ն, Iran International-ը և Radio Farda-ն ռազմական թիրախներ է անվանել Սպասե՛ք, Փաշինյանը հիստերիայի ֆոնին հրահանգելու է մտնել իրենց տները խուզարկելու․ Գեղամ Մանուկյան (video) ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական հարվածներից վնասված Wildberries-ի օբյեկտներ Իրավապահները շատ արագ պետք է զբաղվեն քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան (video) ՀԱՄԱՍ-ը առաջին անգամ համաձայնել է զենքը և իշխանությունը հանձնել Գազայում Փաշինյանն այնքան է լկտիացել, որ ԱԺ-ում տեսա՞ք՝ ինչ եղավ․․․ խայտառակ դրվագ ասեմ․ Աննա Գրիգորյան (video) Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա. «Հրապարակ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու… ոչ միայն. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել. «Հրապարակ» Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ» Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am