Իշխանությունն ու ընդդիմությունն իրար ժամանակ են տվել․ այսօր որոշում կկայացվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած արտահերթ նիստն իշխանական մեծամասնությունը չի տապալի, բայց ընդդիմադիրների հեղինակած հայտարարության նախագիծն էլ չի պատրաստվում ընդունել, եթե այն չխմբագրվի իրենց ցանկալի տարբերակով: Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսը նոյեմբերի 8-ին հայտարարություն-կոչ էր ուղղել ՀՀ ԱԺ-ին՝ առաջարկելով համաձայնել Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքներին եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը։ Իշխանությունը լռության էր մատնել այս փաստը, իսկ ընդդիմությունը որոշել էր արտահերթ նիստ հրավիրել եւ պատասխան հայտարարություն ընդունել։ Այն նախատեսված է հրավիրել այսօր, բայց եթե ՔՊ-ն դեմ լինի, ընդդիմության ձայները բավարար չեն նման հայտարարություն ընդունելու համար։ Երեկ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ն անհամաձայնություններ ունի հայտարարության նախագծի հետ կապված, եւ նախատեսում էին հանդիպել ու քննարկել տեքստը։


Իշխող խմբակցությունը բազմաթիվ առաջարկներ ու առարկություններ է ներկայացրել ընդդիմադիր գործընկերներին։ Իսկ երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կազմով եւ այլ պատգամավորների մասնակցությամբ երկար քննարկում են ունեցել՝ փորձելով մոտեցնել դիրքորոշումները, որպեսզի այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հրավիրած արտահերթ նիստում համատեղ հայտարարությամբ հանդես գան։ Մեզ ասացին, որ, մեծ հաշվով, դա չի ստացվել, որոշ առաջարկներ ընդդիմադիրների համար ընդունելի են եղել, սակայն եղել են սկզբունքային հարցեր, որոնց շուրջ կողմերը միմյանց հետ լեզու չեն գտել եւ պայմանավորվել են մինչեւ գլխադասային հանձնաժողովի նիստը, որն այսօր է կայանալու, նորից ծանրութեթեւ անել եւ նոր միայն վերջնական որոշում կայացնել։

Ազգային ժողովը, մասնավորապես, պետք է հայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման կարեւոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ առանց սահմանափակումների։ Բացառելով Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում՝ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության նախագծում նաեւ շեշտում են, որ Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչեւ 2021 թ․ մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնի հայ ռազմագերիներին եւ զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները։ Անդրադարձ է կատարվում նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը՝ շեշտելով, որ այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում։

Երեկ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր պատգամավորները չցանկացան խոսել հայտարարության ճակատագրի եւ առաջարկվող «խմբագրումների» բովանդակության մասին։ Սակայն, որոշ տեղեկություններով, իշխանական խմբակի համար հատկապես անընդունելի է եղել այն հստակ ձեւակերպումը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մի բան, որի մասին ՔՊ-ականներից շատերը հակառակ տեսակետներ են բազմիցս հնչեցրել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից խոսել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին։ Անհամաձայնություն են հայտնել նաեւ Թուրքիային ուղղված ձեւակերպումների հետ կապված՝ փաստարկելով, որ դա կխանգարի հայ-թուրքական հաշտեցման իշխանական գծին։

Մեզ հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիստինե Վարդանյանն այսպես բնորոշեց ՔՊ-ի առաջարկները․ «Ես կարող եմ միայն ասել, որ իրենց առաջարկներն իրենց քաղաքական հետագծին համապատասխան են, մենք դրանց կանդրադառնանք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, քանի որ դեռեւս ամբողջական չեն դրանք։ Իրականում, շեշտում եմ, որեւէ զարմանալի բան չկա այդ առաջարկներում, քանի որ իրենց քաղաքական հետագծին համապատասխան են, բնականաբար, մեր վերաբերմունքը նման առաջարկներին նույնն է, ինչ իրենց քաղաքական հետագծին, դիրքորոշմանը»։

Ըստ ամենայնի, ՔՊ-ականները չեն տապալի ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը, կներկայանան, քվորում կապահովեն, բայց հայտարարությանը կողմ չեն քվեարկի, քանի որ ընդդիմության համար այդ առաջարկներն ընդունելի չեն, իսկ իրենք համաձայն չեն ընդդիմության առաջարկած տարբերակին։ Արձանագրենք, որ իշխող ուժը նախկինի պես այս անգամ չորով չի մերժում ընդդիմադիր գործընկերներին, ցույց է տալիս, թե կառուցողական, համագործակցային տրամադրվածություն կա ընդդիմության նկատմամբ, եւ չի բացառվում, որ այսօր ՔՊ-ականների կողմից մեղադրական հայտարարություններ-ելույթներ լսենք այն մասին, որ ընդդիմությունն իր ոչ դիվանագիտական ձեւակերպումներով վտանգում է մեր պետականությունը, փակուղի է ստեղծում Արցախի խնդրի կարգավորման ճանապարհին եւ խոչընդոտում է ընդդիմություն-իշխանություն համագործակցությանը։ Պարզ ասած՝ հանրության մոտ տպավորություն կստեղծեն, որ իրենք սրտացավ ու մտահոգ են, իսկ ընդդիմությունը՝ սադրող ու արկածախնդիր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am