«Սպասելով Պուտին-Սարգսյան հադիպմանը, կամ ինչպես է աշխատում Ադրբեջանական ագիտպռոպը»

Սպասելով Պուտին-Սարգսյան հադիպմանը, կամ ինչպես է աշխատում Ադրբեջանական ագիտպռոպը Հավանաբար նկատած կլինեք Ադրբեջանի PR տեխնոլոգների հետևյալ ստանդարտ սցենարը։ Ընձեռնված առիթ: Հուլիսի 21-ին Ալիևը հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինին (կարող էր հանդիպել Մակրոնին, կամ Թրամփին)։ Իհարկե նման հանդիպումների ժամանակ Ալիևը առանձնապես լուրջ ձեռքբերումներ չի արձանագրում, մաքսիումում բողոքում է հայկական «զավթողական» քաղաքականությունից և Սերժ Սարգսյանից: Իսկ իրականում հանդիպումը «ծախում» է Ադրբեջանի հասարակության վրա՝ պատրանք ստեղծելով, որ Հայաստանի ռազմավարական դաշնակցից ինչ-ինչ «դոբռոներ» է ստացել։ Նման հանդիպումներից հետո սկսվում է «գովազդային արշավը»։ Նպատակը։ Իշխանության ամրապնդում: Անձնական գործոնի և կլանի կարևորում: Իմիտացիոն ֆոնի ձևավորում, որ Ադրբեջանի համար միակ հարց լուծողն Ալիևն է, միայն իրեն են ընդունում Կրեմլում, Սպիտակ Տանը, Ելիսեյան Պալատում: Միջոցները։ Դրանից անմիջապես հետո Ադրբեջանում տեղի են ունենում համակարգված ռազմահայրենասիրական գործընթացներ, PR ակցիաներ համեմված սահմանային սրացումներով: Դասական օրինակ է «հայկական լրտեսական խմբավորումների վնասազերծումը», «հայկական դիվերսիոն խմբերի ոչընչացումն ու ետ շպրտումը», «Ադրբեջանին են հանձնվում հերթական հայկական քաղաքական հալածյալները» և այլն: Այս ֆոնը համեմվում է լրատվական քարոզչական հնարքներով և մամուլը լցվում է «Азербайджан наращивает военную мощь в Нахчыване», «Саргсян почти сказал: «Нам с вами, Владимир Владимирович, не по пути»», կամ «Путина больше не ждут в Ереване» վերարտադրությամբ վայ- վերլուծականներով: Այսինքն հանդիպումը ինքնին առավել քիչ էֆֆեկտ է ունենում, քան դրա վրա կառուցված վայ-վերլուծություններն ու Ալիևի PR-ը։ Ավարտը։ Նման գործընթացների ավարտն ու տապալումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ կայանում է ասենք Սարգսյան-Պուտին հանդիպումը: Իսկ նման հանդիպումները սովորաբար չեն ուշանում, քանի որ Մոսկվան և/կամ այլ համանախագահները պահպանում են պարիտետը։ Սուրեն Սարգսյանի գրառումը

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am