«Ակօսի» փոխանցմամբ, Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնել է Վան ու անձամբ ծանոթացել պատմական հայկական գերեզմանոցի տարածքում իրավիճակին, որտեղ վերջերս տեղի իշխանությունները հասարակական զուգարան էին կառուցել:
«Այլևս որևէ կասկած չունի, որ զուգարանի կառուցման վայրում հին հայկական գերեզմանոց է եղել:Ուր ձեռքս տարա՝ մարդու ոսկոր դուրս եկավ: Ակնհայտ է, որ հասարակական զուգարանը, հանդերձարանն ու սրճարանը կառուցվել են գերեզմանների վրա: Ցավ ապրեցի, որ չկարողացանք անգամ մեր մահացածներին տեր կանգնել», - նշել է Փայլանը այցից հետո:
Հայազգի պատգամավորը հավելել է, որ ծնունդով Վանից հայտնի հայ գեղանկարիչ Արշիլ Գորկու թաղամասի մոտ գտնվող աղբյուրը, որը վերակառուցվել էր 2015թ.-ին, նույնպես դադարել է գործել, իսկ Գորկու մասին հիշատակող բացատրական պաստառը հանվել է քաղաքապետարանի կողմից:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը