Ողբերգական դեպք.Սևանա լճում ջրահեղձ է եղել ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի 20-ամյա զինծառայողը

Երեկ՝ օգոստոսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Նորաշեն գյուղի հարակից լողափում, քաղաքացի է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Սևանի հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակները։ Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Ջանիկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու ջրափրկարարները քաղաքացիների օգնութամբ լճից դուրս են բերել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովի դին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա բնակվում էր ՌԴ-ի Բաշկորկոստանի Հանրապետության Իշիմբայսկի մարզում և որպես պայամանագրային զինծառայող՝ ծառայում էր ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ N զորամասում։ Նա երեկ Սևան էր այցելել իր 2 ծառայակից ընկերների հետ և ջրահեղձ է եղել ծառայակիցների աչքի առջև։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Ռազմիկ Բոշյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առաջին իսկ պահից դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազության Գեղարքունիքի մարզի Սևանի դատախազ Էդուարդ Հարությունյանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video) Փամբակում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է քարե պատնեշին, առաջացել է դիզվառելիքի արտահոսք Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում Առնվազն 21 մարդ մահապատժի է ենթարկվել, 4000-ը՝ ձերբակալվել Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր․ ՄԱԿ «Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի բաջին ա»․ Հարցում (video) Պատասխանե՛ք՝ ինչու՞ է ՊՊԾ աշխատակիցը հարվածել պատարագի մասնակից 18-ամյա տղային (video) Գնաճը շարունակում է արագանալ. «Լույս» հիմնադրամ Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է Նիկոլն ասում է՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալում»․ սա ձեզ չի հուզո՞ւմ (video) Սարսափելի թվեր․ 1,5 միլիարդի չօգտագործված վարկի համար գիտե՞ք՝ ինչ փողեր են վճարում․ Հովհաննիսյան (video) «Էշի պես է աշխատում, դրան ի՞նչ ասեմ»․ Քաջարանի բնակիչները՝ Փաշինյանի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am