SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ 1-03 շտապօգնության ծառայությունը ահազանգ է ստանում, որ Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկանգառում անօգնական աղջիկ կա և անհրաժեշտ է բժիշկների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն շտապօգնության բժիշկները՝ ընդհանուր բրիգադի բժիշկ՝ 48-ամյա Առնոլդ Ավանեսովի գլխավորությամբ մեկնում են Հյուսիսային պողոտա, սակայն այնտեղ գտնվող Կարինե Գևորգյանի ընկերուհիները, ովքեր գտնվելիս են եղել ալկոհոլի ազդեցության տակ, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում իրենց ընկերուհուն օգնության ձեռք մեկնած բժիշկներին՝ տալով նրանց հասցեին հայհոյանքներ և սկսել են քաշքշել ու խոչընդոտել բժիշկների աշխատանքին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 03։30-ի սահմաններում։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը