Լոռիում 30 պարեկ ծեծել են քաղաքացուն և նրա անչափահաս տղային, կոտրել են կողոսկրերը, թոքը ջուր է լցված. տուժածի ազգական

Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ահազանգ է ստացել Լոռու մարզում Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից մի քանի բնակիչների դաժան ծեծի ենթարկվելու վերաբերյալ:

Ըստ քաղաքացու հայտնած տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Պարեկային ծառայությունը փորձել է ճանապարհն ազատել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար, այդ ժամանակ վեճ է բռնվել տարեց քաղաքացու հետ: 24News-ը տեղեկության մանրամասներին ծանոթանալու համար կապ հաստատեց տուժված քաղաքացու ազգականի հետ:

Վերջինս կայքի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսում երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում: Մեր զրուցակցի խոսքով, ավտոների շարասյուն է անցել, տաքսու տարեց վարորդն այդ պահին ավտոմեքենայով անցնելիս է եղել, Պարեկային ծառայության աշխատակիցներից մեկը, մոտենալով վարորդին, ասել է, որ աջակողմյան հատվածում կանգնի, մինչև շարասյունը կանցնի:

Վարորդը հետևել է պարեկի հորդորին ու անկյունում կանգնել, բայց պարեկային ծառայության աշխատակիցներից մեկ ուրիշը, անտեղյակ լինելով, որ հենց պարեկների պահանջով է նշված տաքսու վարորդը այդտեղ կայանել մեքենան, կոպտորեն վարորդին է դիմել՝ «դու ո՞վ ես, որ այստեղ կանգնես, քեզ ո՞վ է թույլ տվել:»

Տարածքում գտնվող քաղաքացիները պարեկներին խնդրել են՝ «տարեց մարդ է, պետք չէ այդպես խոսել», այնուհետև մոտեցել է տաքսու վարորդի որդին (այդ հատվածում է գտնվում տաքսու վարորդի և նրա տղայի ավտոմասերի վաճառակետը), ինչից հետո պարեկների և հիշատակվող անձանց միջև «լեզվակռիվ» է սկսվել, հրմշտել են իրար, բայց քաղաքացիների միջամտությունից հետո միջադեպը հարթվել է:

Նշված դեպքից ժամեր անց պարեկները 7-8 ավտոյով եկել են վաճառակետի տարածք և ծեծի ենթարկել տաքսու վարորդի որդուն և թոռանը.

«7-8 ավտոյով, 30 հոգով եկել են, սկսել են ծեծել վարորդի որդուն, վերջինիս երիտասարդ տղան, տեսնելով, որ հորը ծեծում են, միջամտում է, ինչից հետո նույն պահին պարեկները ծեծի են ենթարկել երեխային, ուժեղ հարվածներ են հասցրել, կոտրել են կողոսկրերը, թոքը ջուր է լցված, ամբողջ դեմքը կապտուկների մեջ է:

Երեխան անչափահաս է՝ 16 տարեկան, վատառողջ երեխա է, հայրը ևս շատ վատ վիճակում է, երկուսն էլ տեղափոխվել են Վարդենիսի հիվանդանոց»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ 16-ամյա տուժված քաղաքացին Ռաֆայել Ավետիսյանն է, իսկ հայրը՝ Վաղինակ Ավետիսյանը:

դիտվել է 657 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am