«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մասնավորաբար, պլենար առաջին նիստի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բավականին կոպիտ որակումներով է հանդես եկել Ռուսաստանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:
Դրանից հետո դահլիճում գտնվողների մի մասը ոտքի է կանգնել ու հոտնկայս ծափահարել Զելենսկու հակառուսական ելույթը: Նրանց թվում են եղել նաև Հայաստանի պատվիրակության քպական անդամները, մասնավորաբար Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը և Հռիփսիմե Գրիգորյանը:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ, սա նույնիսկ այլ երկրների որոշ ներկայացուցիչների տարակուսանքն է առաջ բերել, քանի որ մեկ օր առաջ Փաշինյանը անձամբ էր դիմավորում Վլադիմիր Պուտինին, նրան տեղափոխող մեքենան էր նստում, ընդգծված ջերմ ընդունելության արժանացնում, իսկ ընդամենը մեկ օր անց նրա պատգամավորները հոտնկայս ծափահարում են Զելենսկու, մեղմ ասած, կոպիտ գնահատականները»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը