Արցախը՝ անկլավ դառնալու ռիսկի տակ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանյան քաղաքական դաշտում վերջին շրջանում բավականին ակտիվ կերպով քննարկվում է հավանական այն սցենարը, որ Ադրբեջանը մի օր պարզապես կարող է փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը, քանի որ այդպիսի շանտաժներ արվում են պարբերաբար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ քաղաքական իշխանության ներսում անհանգստացած են Փաշինյանի՝ օրերս Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ արված այն հայտարարությունից, որ «մինչ օրս Լաչինի միջանցքն ամբողջությամբ չի գտնվում ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, եւ ադրբեջանական բանակը մի քանի դիրքեր է պահպանում Լաչինի միջանցքում»:

Հաշվի առնելով զուտ միայն այն հանգամանքը, որ Բերձորով անցնող միջանցքի փոխարեն Ադրբեջանը բոլորովին նոր՝ շատ ավելի նեղլիկ ճանապարհ է հրամցրել, բացի այդ՝ թեեւ ծածուկ ու անզեն աչքի համար աննկատ, բայց ադրբեջանական կողմը խախտում է 5 կմ երկայնքով բուֆերային գոտի պահպանելու նորմն ու իր զորամիավորումները տեղադրում, ապա ենթադրել կարելի է, որ Լաչինի միջանցքը փակելու գաղափարն Ադրբեջանը, այնուամենայնիվ, կարող է եւ իրագործել: Հավանական ու ողբերագական ելքեր ենթադրող այս սցենարը նաեւ Արցախում չեն բացառում: Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց՝ Ադրբեջանն առհասարակ չի էլ թաքցնում իր ծավալապաշտական նկատառումները, իսկ վերեջերս սկսել է շատ ավելի շահարկել Հայաստանն Արցախին միացնող միջանցքի հարցը:


«Անընդհատ սուտ լուրեր է տարածում, իբրեւ թե Լաչինի միջանցքով զենք զինամթերք է գալիս, որն ընդհանրապես կապ չունի իրականության հետ: Հետեւաբար, ի դեմս Ադրբեջանի, մենք հարեւան ունենք, որն իսկապես ատելությամբ է լցված հայ ժողովրդի, Ացախի ու Հայաստանի նկատմամբ: Նա, իհարկե, տարբեր բաներ կարող է ձեռնարկել, բայց մենք էլ, բնականաբար, պետք է համապատասխան աշխատանք տանենք՝ նրանց ահաբեկչական բնույթի քայլերն ու նպատակները չեզոքացնելու: Իսկ այդ աշխատանքները, առաջին հերթին, պետք է ռուս խաղաղապահների, Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների՝ ԱՄՆի ու Ֆրանսիայի հետ տանենք»,- ընդգծեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am