Բանկային ոլորտի փորձագետները դեմ են համընդհանուր հայտարարագրմանը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ աշխատանքային քննարկում էր հրավիրել՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման թեմայով: Դա ենթադրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: ԱԺ-ում դեռ ամռանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը խոսել էր այդ մասին, թե կարգավորումն արդեն 2024-ին ուժի մեջ կմտնի: Աշխատանքային քննարկմանը, օրենսդիրներից բացի, մասնակցում էին բանկային ոլորտի ներկայացուցիչներ, գործարարներ, փորձագետներ։

Քննարկման դռնփակ մասում, մեզ հասած տեղեկություններով, փորձագետները մեկ մարդու պես դեմ են արտահայտվել շարքային քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու գաղափարին, առավել եւս՝ առկա պատկերացումներին։ Նրանք Բաբկեն Թունյանին ասել են, որ իրենց մշակած նախագծով հնարավոր չէ իրագործել դա, այն է՝ հայտարարագրել եւ հարկել բոլորի եկամուտները՝ լցնելով պետական բյուջեն։


Ասել են, որ եթե համընդհանուր հայտարարագրում, ապա պետք է քաղաքացուց նախ, այսպես կոչված, զրոյական հայտարարագիր պահանջել, այսինքն՝ հայտարարատուն պետք է ապացուցի, որ իր նշած 200 հազար դոլարը կամ «Բենթլին» ունի, հակառակ դեպքում նորաթուխ չինովնիկները կարող են կամայական թվեր, փաստեր նկարել՝ իմանալով, որ հետո պաշտոնավարման ընթացքում մութ ճանապարհով նման եկամուտներ են ունենալու։

Բացի դա, պետք է շեմ սահմանել, որից սկսած՝ քաղաքացին պետք է ապացուցի իր ունեցվածքի օրինականությունը, ասենք՝ 100 մլն-ից բարձր եկամուտներ հայտարարագրած քաղաքացիները եթե չկարողանան ապացուցել, թե որտեղից այդ ունեցվածքը, ապա իրավական գործընթաց պետք է սկսվի նրանց նկատմամբ։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ՔՊ-ում եւս ոչ միանշանակ է ընդունվել համընդհանուր հայտարարագրման գաղափարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am