Հետաքրքիր վիճաբանություն Ռուսաստանի ՊՆ-ի ու Ադրբեջանի ՊՆ-ի միջև

Ռուս խաղաղապահները հակադարձել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությանը՝ տարակուսանք հայտնելով դրա ձևակերպումների առնչությամբ:

Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում հաստատել էր ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ուղղությամբ: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել էր այդ հաղորդումը՝ միաժամանակ դժգոհելով, թե ռուսական կողմը չի առաջնորդվում Արցախի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկով:

Ըստ «Ազատության», Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Տելեգրամ ալիքի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբն ուսումնական և մարտական խնդիրների իրականացման ժամանակ օգտագործում են ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղագրական քարտեզներով սահմանված անվանումները:

Զարմանք է հարուցում քննադատությունը Բաքվից Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ, քանի որ ավելի վաղ և ոչ մեկ անգամ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ-ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոմեքենաների շարասյուների ուղեկցման համատեքստում: Դա, սակայն, չի հանգեցրել տեղեկատվական տարածքում դժգոհություններ արտահայտելուն: Ավելին, շարասյուների երթուղիների համաձայնեցման և ռուսաստանցի խաղաղապահների հետ փոխգործողության կազմակերպման ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները»:

Շեշտելով, որ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ և բազմիցս դրվատանքի է արժանացել այդ թվում Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, հաղորդագրությունը մանրամասնում է, որ հրադադարի խախտումները դիտարկվում են խաղաղապահների դիտակետերից՝ օբյեկտիվ վերահսկողության միջոցներով, որոնք թույլ են տալիս դիտարկում իրականացնել օրվա ցանկացած ժամի:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսպիով, հաստատեց ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ուղղությամբ, տեղեկացրել, որ ռուս խաղաղապահները կողմերի հետ պարզում են միջադեպը։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում է գրանցվել Մաղավուզի շրջանում։ Միջադեպի հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ փաստի առնչությամբ հետաքննություն է իրականացնում», - ասվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկագրում։

Կրակոցների մասին ռուսաստանյան ռազմական գերատեսչությունը մանրամասներ չի ներկայացնում: Հաղորդագրությունից պարզ չէ նաև, թե որ օրն է Բաքուն խախտել հրադադարի ռեժիմը։

Նկատենք, որ վերջին մեկ ամսվա մեջ կողմերը շարունակաբար մեղադրում են միմյանց դիրքերը գնդակոծելու համար։ Վերջին շաբաթվա ընթացքում պաշտոնական Ստեփանակերտն առնվազն երեք անգամ հայտարարել է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչության ուղղությամբ՝ Սարուշեն, Հացի, Մաճկալաշեն գյուղերում:

Բաքուն հերքում է նաև ռուսական կողմի պնդումը և Մոսկվայից պահանջում Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս կիրառել բացառապես ադրբեջանական տեղանունները: Ավելի ուշ հրապարակած արձագանքում Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հիշեցրել էր, որ ռուսական կողմին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկը, բազմիցս կոչ արել կիրառել այդ տեղանունները: «Ռուսական կողմի ուշադրությանն ենք ներկայացնում, որ նշված ադրբեջանական բնակավայրի, որը նրանք անվանում են Մաղավուզ, պաշտոնական անվանումը Չարդաքլի է: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները չեն խախտել հրադադարը և կրակ չեն բացել նշված ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ ռուսական խաղաղապահ զորախմբին մեղադրելով վերջին շրջանում հայկական կողմի՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկատվությունը չհրապարակելու համար:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ չորեքշաբթի օրը ռուս խաղաղապահների հրամանատարը հրավիրվել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող ականապատված տարածք՝ տեղում զննելու իբր հայտնաբերված ականները: Ռուսական կողմը, սակայն, այդ մասին պաշտոնական տեղեկություն չի հայտնել, շեշտել է պաշտոնական Բաքուն:

Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հասցեին մեղադրանքների տարափը: «Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը կոչ ենք անում համապատասխան հաղորդագրություններում ճիշտ արտաբերել մեր երկրի բնակավայրերի անունները և լրջորեն կանխել հայկական անօրինական զորամիավորումների բոլոր սադրիչ գործողությունները, այդ թվում՝ տարածքների ականապատումը», - ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4485 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am