«Չենք համակերպվել ու չենք համակերպվելու». Ասում են ու Հայաստանը թողնում անդունդի եզրին

«Հայաստանը, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում», չնայած ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, երեկ կազմակերպության երևանյան գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«ՀԱՊԿ գագաթնաժողովում չնայած ամբողջ բարդությանը, չնայած, ինչպես ղեկավարներն ասացին իրենց ելույթների ժամանակ, ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի պահանջված լինելը, ՀԱՊԿ-ի արդիականությունն ու կենսունակությունը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հավելել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նշել է, որ այս տարի ՀԱՊԿ-ը շատ կարևոր դեր է խաղացել հունվարին Ղազախստանում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։ "Россия 1" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կրեմլի խոսնակը համոզմունք է հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերն «ակնհայտորեն պահանջված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում»:

Պեսկովն ուշադրություն է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ նա հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը Բաքվի և Երևանի միջև իրավիճակի շուրջ մեկնաբանել որպես ձախողում։ «Դա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այդպես դիտարկել իրավիճակը։ Բայց մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ի պահանջվածությունն այս իրավիճակում ակնհայտ է», - պնդել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։

Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ, իսկ առկա խմբագրությամբ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծն այդ տեսանկյունից չէր բավարարում հայկական կողմին, «Ազատության» հետ զրույցում այսօր ասել է ՀՀ Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը: «Հետևաբար, որոշում կայացվեց փաստաթուղթն ուղարկել լրամշակման», - ասաց նա՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ առաջարկներ էր ներկայացրել Հայաստանը, որոնք այդպես էլ չընդունվեցին, արդյունքում չստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը:

Հունանյանը հավելել է, թե ցավալի է, սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ հաջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին հայտարարության ընդունումը կապեցին «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման միաժամանակյա ընդունման հետ, ինչի արդյունքում բոլոր երեք փաստաթղթերը ուղարկվեցին լրամշակման:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը երեկ 3 փաստաթուղթ չի ընդունել:

Փաշինյանը երեկ հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագիծը, պատճառաբանելով, որ փաստաթուղթը վերջնական տեսքի չի բերվել։

Բայց չնայած, որ ՀԱՊԿ -ն այդպես էլ քաղաքական հայտարարություն չարեց և չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, Փաշինյանն այսօր անկեղծ ու դրական էր գնահատել երևանյան գագաթնաժողովի քննարկումները։ «Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց էլի մեր չստորագրելու պատճառով: Բայց ես էլի ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը», - ասել է Փաշինյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր հերթին «Ազատության» հետ զրույցում այսօր հույս է հայտնել, թե ՀԱՊԿ անդամ երկրները «ուշքի կգան» և առնվազն քաղաքական գնահատական կտան այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային։ Ալեն Սիմոնյանը որոշ փակագծեր բացեց՝ ասելով, որ երեկ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, քանի որ ռազմաքաղաքական այդ կառույցն անգամ քաղաքական հայտարարություն անելու հայկական կողմի ակնկալիքը չի բավարարել։ ԱԺ նախագահի խոսքով՝ հայկական կողմի դժգոհության պատճառը նաև ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջին էր վերաբերվում, քանի որ երրորդ պետության զորքերը այժմ ՀԱՊԿ տարածքում են։

«Բավարար չի եղել մեզ այն գնահատականը, որը մեզ պետք էր: Ինչո՞ւմ է զավեշտը, ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է, մենք ակնկալիք ունեինք քաղաքական գնահատականի ռազմաքաղաքական դաշինքից, և այդ ակնկալիքը նույնպես չի բավարարվում, դրա համար որոշում է կայացվել չստորագրել: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները ուշքի կգան և կհասկանան, որ ՀԱՊԿ-ի սահմանը նաև Հայաստանի սահմանն է», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան կառույցի անդամ Հայաստանի նկատմամբ։ Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի համոզմամբ, պատճառն այն է, որ ՀԱՊԿ անդամ երկրները շատ ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, բայց դա չի կարող ազդել միջպետական պայմանագրային պարտավորությունների վրա։

Այժմ, ըստ Սիմոնյանի, ՀԱՊԿ-ը ինքը պետք է ապացուցի իր գոյությունն ու աշխատունակ լինելը։ Ազգային ժողովի նախագահը շեշտում է՝ Հայաստանը, երբ անդամակցում էր այս կառույցին, դա անում էր Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և եթե այդ վտանգի պարագայում ՀԱՊԿ-ը չի գործում, ապա ինչի՞ համար է Հայաստանը շարունակում անդամակցել այդ կառույցին։

Չնայած այս իրավիճակին, իշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում կառույցը լքելու մասին ուղիղ հայտարարություն անել։

«Ակնհայտ է, չէ՞, որ հայաստանյան իշխանությունները չեն համակերպվել, չեն համակերպվում ու չեն համակերպվելու այսօրվա անգործության հետ և հիմա որևիցե հայտարարություն անելը շատ կտրուկ կդիտվի», - նշեց Ալեն Սիմոնյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ «այս պահին դեռ չենք հայտարարում, որ դուրս կգանք այդ կառույցից, եթե առաջիկայում այդպես էլ չլինի այդ քաղաքական գնահատականը», ԱԺ նախագահն արձագանքեց. - «Մենք երբևիցե չենք ասել, որ դուրս կգանք, մենք ասում ենք, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել մեր տարածաշրջանից, իրենք են գնացել այստեղից և մենք ուզում ենք, որ մեզ տեղեկացնեն, ասեն՝ իրենք այլևս այս տարածաշրջանում չկան, չեն գործում և ՀԱՊԿ-ն այստեղ այլևս սահման չունի»:

Եվ ի՞նչ... Ո՞րն է Հայաստանի պլանը, եթե իսկապես Ռուսաստանը դուրս է գալիս այս տարածաշրջանից... Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ համակեցությունը, երբ Ալիևի ու էրդողանի երազանքը Հայաստանի ոչնչացո՞ւմն է...

Ի վերջո, Հայաստանը պատասխանատու է որպես ՀԱՊԿ անդամ՝ այդ կառույցում ստեղծված իրավիճակի համար: Հայաստանն այս կառույցում նախագահող պետություն էր ու եթե նա այս ընթացքում չկարողացավ անդամակից երկրներից Հայաստանի պետության շահին համապատասխան որևէ դրական հայտարարություն ստանալ՝ նախևառաջ ինքն իրեն պետք է մեղադրի, ոչ թե այլոց...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1491 անգամ
Լրահոս
Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը Կրակոցներ՝ Երևանում․ վիրավորը անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանից գնացքով եկող ապրանքները հայտարարագրվելու են հենց Ադրբեջանում, իսկ Հայաստան մուտք գործելիս չեն կանգնելու և չեն զննվելու․ Դավիթ Սարգսյան Կոռուպցիոն այս պատմությունների մեջ Փաշինյանը «փայ» ունի».Քաղաքագետ Սլովակիայի պաշտպանության նախարարը Հայաստանին 2 անգամ օկուպանտ է ներկայացրել. Փաշինյանի կառավարությունն ասելիք չունի Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին և կպայքարի բրոնզե մեդալի համար Ափսոս է այն ռեսուրսը, որը վատնում են ասֆալտապատման անվան տակ. Հակոբ Բադալյան Ամեն քայլափոխի մեր նախնիների գործունեության ապշեցուցիչ հետքն է. թե բա՝ ինչ-որ անհայտ «Արևմտյան Ադրբեջան» Ի՞նչ թռիչքներ է իրականացրել բրիտանական ինքնաթիռը Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում Աշխատաշուկայի կրճատում, պետբյուջեի սահմանափակում. ինչ է սպասվում ՀՀ տնտեսությանը Թուրքական ընդդիմությունը ավելի քան 10 մլն ստորագրություն է հավաքել Թրամփը Իրանի հետ բանակցությունների մասին Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ Համարյա աննկատ մնաց օկուպանտների գժական տեղաշարժների հետ կապված հերթական միջադեպը Արթուր Ալեքսանյանը չի գոտեմարտի ԱՎԾ-ն հրապարակել է սարսափելի թվեր. ինքնահռչակ տգետը քանդում է պետությունը և տնտեսությունը Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թույլին հարվածում. Արա Պողոսյան Կարող է դոլարի «обвал» լինի, արթնանանք, տեսնենք՝ 1 դոլարն արժե 100 դրամ. դա աղետ կլինի մեր տնտեսության համար. Հրանտ Բագրատյան Առաջընթացը Հայաստան-Թուրքիա ուղղությամբ իր դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Ադրբեջան կարգավորման վրա. Միրզոյան ԱՄՆ-ն օրական մինչև 3 մլրդ դոլար է վաստակում նոր մաքսատուրքերից ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը Քրեակատարողական հիմնարկի աշխատակցի տան դռան բռնակին հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող կասկածելի իր. ժամանել են սակրավորները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 14-ին` ժամը 17:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի14_ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 14-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 11-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Ապրիլի 11-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 11-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Ապրիլի 11-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am