Մոտալուտ պատերազմի հոտ է գալիս...

Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Ռուսաստանի ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Իգոր Խովաևի հետ, հաղորդում է APA գործակալությունը՝ հիշատակելով միայն Խովաևի բանագնաց լինելու փաստը։

Խովաևի սպասվող այցի մասին Ռուսաստանի ԱԳՆ տեղեկացրել էր նախորդ շաբաթ։ Ավելի վաղ, նոյեմբերի 14-ին ռուսաստանցի բանագնացն այցելել էր Հայաստան՝ հանդիպելով վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Միրզոյանի հետ։

Այսօր նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իգոր Խովաևի այցին ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ հատուկ ներկայացուցիչը նոյեմբերի 14-ին Երևանում էր, այժմ այցելել է նաև Բաքու։ «Այդ շփումների ընթացքում քննարկվում է, այդ թվում, խաղաղության պայմանագրի հարցը»,- ասել է Մարիա Զախարովան։

Ու մինչ երեկ Երևան էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և հույս հայտնել, թե Հայաստանն ու Ադրբեջանն ի վերջո խաղաղության համաձայնագիր կստորագրեն՝ Բաքուն այսօր Հայաստանին մեղադրում է ռազմականացման և Ղարաբաղում սադրանքների համար պայմաններ ստեղծելու մեջ, ռազմականացմամբ ու «ռևանշիստների» պատճառով խաղաղության օրակարգը տապալելու համար ...

«Հայաստանը սպառազինություն է տեղափոխում այն տարածքում, որում տեղակայված են ռուսաստանցի խաղաղապահները, պայմաններ է ստեղծում ռազմական սադրանքների համար», - Turan գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում կայացած խորհրդակցության ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության փոխտնօրեն Ջեյհուն Շադլինսկին։ «Հայաստանի ռևանշիստական ուժերի գործունեությունը, այդ երկրի ռազմականացումը, ֆինանսական կարողությունները գերազանցող սպառազինության ձեռքբերումը, խաղաղ պայմանագրի կնքումն ամեն կերպ ձգձգելը այն հիմնական գործոններն են, որ խոչընդոտում են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - հայտարարել է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության փոխտնօրենը։

Գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ելույթ ունենալով ուժային կառույցի կազմակերպած համաժողովին՝ Շադլինսկին պնդել է, թե Հայաստանի իշխանությունները «ձգտում են հնարավոր բոլոր միջոցներով ձգձգել» հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարի տեղակալը նաև հայտարարել է, թե Բաքուն փաստեր ունի «ռուս խաղաղապահների տեղակայման տարածքներ զենքի փոխադրման», ինչպես նաև «ռազմական սադրանքների համար պայմանների ստեղծման» մասին: Մանրամասներ, սակայն, նա չի ներկայացրել։

Մինչ Ադրբեջանի ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանին մեղադրում էր սպառազինություն ձեռք բերելով խաղաղության օրակարգը տորպեդահարելու համար, մեկ այլ պաշտոնյա պատմել է Ադրբեջանի զինված ուժերի հզորացմանն ուղղված քայլերի մասին։ Համաժողովին ներկա պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, մասնավորապես, հայտարարել է, որ երկրի նախագահի հանձնարարությամբ կառուցվում են նոր զորամասեր, շարունակում են ժամանակակից ռազմական տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերել բանակի համար՝ բարձրացնելու զինված ուժերի ռազմական պոտենցիալը։

Թեև Բաքուն շարունակ հայտարարում է, թե պատրաստ է խաղաղության, Իլհամ Ալիևը անցած օրերին իր ելույթներից մեկում ասել է, թե Ադրբեջանի կառավարությունը շարունակում է հսկայական գումարներ ծախսել բանակի վրա: Ընթացիկ տարում Բաքուն երկրի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը հատկացրել է մոտ 2,6 միլիարդ դոլար: Գրեթե նույնքան էր կազմում նաև անցած տարվա ռազմական բյուջեն։ Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ մինչև 2025 թվականը երկրի ռազմական ծախսերը պետք է կազմեն գրեթե 2,8 միլիարդ դոլար։ Ադրբեջանի առաջնորդի խոսքով` ստիպված են ռազմական բյուջեն ռեկորդային մակարդակի հասցնել, քանի որ նույնիսկ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանից վտանգ են տեսնում։

«Ռազմական սադրանքները», «հայկական ուժերի դուրսբերման թերի գործընթացը», «ադրբեջանական տարածքների նպատակային ականապատումը», սրանք են Հայաստանից բխող վտանգները՝ ըստ պաշտոնական Բաքվի։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ պնդելով, որ հայկական կողմի այդ քայլերը խոչընդոտում են ադրբեջանական կողմի լայնածավալ վերականգնողական, շինարարական աշխատանքներին, վերաբնակեցման գործընթացին։
«Ընթացիկ տարվա օգոստոսից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին՝ Քելբաջարի և Լաչինի հատվածներում, հայտնաբերվել է 1119 ական, ղարաբաղյան տնտեսական շրջանում՝ 1609 ական արտադրված Հայաստանում 2021 թվականին»,- նշել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ պնդելով, որ վերջերս հայտնաբերված ականները վկայում են, որ Հայաստանը Լաչինի միջանցքը «օգտագործել է ապօրինի ռազմական գործունեության համար»։

Ինչպես նկատում ենք, Ադրբեջանի պաշտոնյաների խիստ «խաղաղասիրական» ելույթներ տոնայնություններից՝ մոտալուտ պատերազմի հոտ է գալիս...

Ալիևն ամեն ինչ անում է, որպեսզի «հիմնավորի» նոր պատերազմ սկսելու իր քայլը: Սա մոտալուտ պատերազմի խոսք է, մանավանդ, որ Հայաստանի դաշնակիցները պարզ ու հստակ ասացին, որ իրենք «Ադրբեջանին զսպող» չեն, հետևաբար, էլ ի՞նչն է հետ պահելու Ալիևին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4670 անգամ
Լրահոս
Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am