Գյուղատնտեսության ապագան իշխանություններին իրականում չի էլ հետաքրքրում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից է, իսկ դա ենթադրում է, որ այն պետք է հատուկ հոգածության առարկա լիներ իշխանությունների կողմից, բայց կյանքը հակառակ պատկերն է ցույց տալիս։ 2018 թվականից սկսած Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է արձանագրում։ Եվ ուշագրավ է, որ այս տարի, երբ ակնկալվում է, որ տարին կփակենք երկնիշ տնտեսական աճով, գյուղոլորտում անկումային տրամադրությունները պահպանվում են։ Իսկ եթե տարիներ շարունակ տնտեսության մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը նվազում է, ապա դա նշանակում է, որ մեր գյուղատնտեսությունն ուղղակի ինքնաոչնչացման ճանապարհով է գնում։

Այսինքն, եթե այսպես շարունակվի, ապա շատ հավանական է, որ մի քանի տարի անց կազմակերպված գյուղատնտեսություն այլևս չունենանք։ Եվ դա այն պարագայում, երբ ռուսուկրաինական հակամարտության պատճառով աշխարհում պարենային ճգնաժամ է առաջացել, իսկ մյուս կողմից էլ այդ ճգնաժամը խորացել է այն պատճառով, որ աշխարհի տարբեր մասերում այս տարին երաշտային էր, և մի շարք մթերքների հարցով ակնկալված բերքը չի ստացվել։ Ուշագրավ է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանում իրենք հեղափոխական տեմպերով պետք է զարգացնեն գյուղատնտեսությունը, բայց կարճ ժամանակ անց, առանց երկար-բարակ մտածելու, կրճատեցին գյուղատնտեսության նախարարությունը։ Իսկ հիմա չկա հատուկ մասնագիտացված կառույց, որը կոնկրետ կզբաղվի գյուղատնտեսական ապրանքների արտադրության խթանման գործով։

Դրա համար էլ կառավարությունը գրեթե միշտ ուշացած է արձագանքում ոլորտում առկա խնդիրներին։ Օրինակ՝ նախքան ցանքսը պետք է լուծված լինեն սերմացուի, պարարտանյութերի, տրանսպորտի ու դիզվառելիքի հարցերը, բայց մինչև գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ իրենց բողոքի ձայնը չեն բարձրացնում, օրերով չեն բողոքում, սայլը տեղից չի շարժվում։ Մինչև Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անում, մինչև որոշվում է, թե ինչ ծրագրեր պետք է կատարվեն, արդեն այլ խնդիրներ են ծագում գյուղատնտեսների համար։ Այս անգամ էլ, օրինակ՝ ոռոգման հարցն է բարձրանում։ Պարզվում է, որ ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջրային պաշարներ չկան, և իշխանությունները, կրկին առանց երկար-բարակ մտածելու, ընտրում են ամենահեշտ ճանապարհը. որոշում են միլիոնավոր խորանարդ մետրերի ջուր բաց թողնել Սևանա լճից։ Սակայն բաց թողնված ջուրն էլ նորմալ չի կառավարվում, և այն դեպքում, երբ որոշ ցանքատարածություններ անհրաժեշտ չափով չեն ոռոգվում, ջրի մի մասը Հրազդան գետով անարգել հոսում է դեպի Արաքս, որտեղից Թուրքիան ջուրը վերցնում է և ամբարում։ Այնինչ, հենց Հայաստանն այդ ջրի կարիքը շատ ունի։ Հետո էլ գալիս է գյուղմթերքի մթերման կամ արտահանման կազմակերպման հարցը։

Ու գրեթե ամեն տարի այս թեմայով մեծ աղմուկ է բարձրանում։ Գյուղացիները բողոքում են, որ բերքն իրացնելու խնդիր ունեն կամ ցածր գներով են մթերում, որի արդյունքում չեն կարողանում փոխհատուցել իրենց ծախսած գումարները։ Օրինակ՝ այսպիսի խնդիրների առաջ են կանգնել խաղողագործները։ Իսկ իշխանությունները հարցին պատշաճ լուծում չեն տվել, դրա համար էլ բազմաթիվ խաղողագործներ սկսել են քանդել իրենց խաղողի այգիները, այդ թվում՝ նաև երիտասարդ այգիները։ Բայց, կարծես թե, իշխանություններին շատ քիչ է հուզում այս հարցը։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե խաղողի մթերման հարցն ամբողջությամբ լուծված է, և ոչ մի խնդիր չկա։ Մյուս կողմից էլ իշխանական ներկայացուցիչները նշում են, որ եթե խաղողի մշակումը ձեռք չի տալիս, կարող են խաղողագործներն այլ մշակաբույսեր աճեցնել։

Բայց պետք է նկատի ունենալ, թե այդպիսի այգիներ նորից ստեղծելու համար ինչքան ժամանակ ու ռեսուրսներ են անհրաժեշտ լինելու, եթե խաղողի պահանջարկը կրկին աճի։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների մոտեցումն այնպիսին է, որ եթե մի քանի նախաձեռնությամբ են հանդես եկել, օրինակ՝ քիչ տոկոսներով կամ անտոկոս գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, ապա դա բավարար է, ու գյուղատնտեսությունը պետք է ինքն իրեն իներցիայով զարգանա։ Այնինչ գյուղոլորտը մշտական հոգածության կարիք ունի՝ ցանքսից մինչև մթերում և արտահանում։ Հայաստանից արտահանումը նաև դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն իշխանությունները արտահանման հարցում նույնիսկ ի վիճակի չեն լուծել Սև ծովի «Փոթի» և «Կավկազ» նավահանգիստների միջև հաղորդակցության հարցը, որի մասին հայտարարությունները մնում են օդից կախված։

Արդյունքում մեր արտահանումը միշտ կախված է լինում Լարսի ճանապարհից, իսկ սպառման շուկան նույնն է մնում։ Այսպիսով, եթե ընդհանուր առմամբ բնորոշենք իշխանությունների մոտեցումը, ապա նրանց գյուղատնտեսության ապագան իրականում չի էլ հետաքրքրում։ Դրա համար էլ հայ-թուրքական սահմանների բացման արդյունքում հայկական գյուղատնտեսության համար ստեղծվելիք վտանգների մասին հարցին ի պատասխան Փաշինյանը չի բացառում, որ հայկական արտադրանքը կարող է նաև կորցնել իր մրցունակությունը, բայց կարևորն այն է, որ այլ ոլորտներ զարգացում կապրեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video) ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ Բացառիկ մանրամասներ․ինչպես են ռուսները կանգնեցրել ադրբեջանցիների հարձակումը Սյունիքի վրա․ Նահապետյան (video) Մայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա է Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են․ ադրբեջանագետ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ Խայտառակ մանրամասներ․ քանի դիվերսանտ է ներթափանցել Հայաստան ու ինչ ճանապարհով․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am