Դաժան սպանության չբացահայտված եւ առեղծվածային հանգամանքները

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի աղմկահարույց սպանության հետ կապված շրջադարձային հանգամանքներ են ի հայտ գալիս: Սպանվածի եղբայրը հայտնել է, որ կատարվածը կանխամտածված խմբակային սպանություն է եղել, որի համար դրդապատճառներ կան եւ որ սպանությունը հաստատ չի կատարել Մանուկի կինը, որը ձերբակալված է սպանության կասկածանքով: «Վերջին անգամ ոչ այնքան շուտ ենք շփվել եղբորս հետ, մոտ երկու ամիս առաջ: Ինքը ինձ միշտ ասում էր՝ չտա աստված, որ ես մեռնեմ, 40 օր հետո կբացվի սենսացիոն ինֆորմացիա: Ես չգիտեմ ինչ ինֆորմացիայի մասին էր ասում նա»,- լրատվամիջոցներին ասել է  նա: Մանուկ Սիմոնյանի եղբայրը նշել է , որ այս պատճառով զերծ է մնացել հայտարարություններ անելուց, բայց եղբոր, հոր և մոր մասին վատ տեղեկությունների տարածումից հետո այլևս չի կարողացել լուռ մնալ: Մանուկ Սիմոնյանի սպանությունից արդեն մեկ շաբաթից ավելի է անցել եւ հանրությունը համակ ուշադրությամբ հետեւում է այս պատմությանը, նախ որ սպանվողը պետական համակարգի աշխատակից է, մարզպետի  խորհրդական եւ բացի այդ դեպքի վերաբերյալ ահասարսուռ իրողություններ են ի հայտ գալիս: Հիշեցնենք, որ մինչ կբացահայտվեր, որ մարզպետի խորհրդականին սպանել են, հայտնի դարձավ, որ նա կորել է. առաջին վարկածը, որ դրվեց շրջանառության մեջ ինչ-որ պարտք-պահանջի պատմություն եւ հայտարարեցին, թե վերջին անգամ նրան ինչ-որ տղամարդ է տանից կանչել, միասին հեռացել են եւ Մանուկ Սիմոնյանն այլեւս չի վերադարձել: Եռօրյա փնտրտուքից, հետախուզման հայտարարումից հետո պարզվեց ահասարսուռ մի բան, նրան գտան սպանված, իսկ սպանության մեջ կասկածանքով ձերբակալվեցին հարազատ որդին եւ կինը: Որդին ազատ արձակվեց, քանի որ կինը սառնասրտորեն առաջին իսկ րոպեներից կարծես խոստովանել է, որ ինքն է սպանությունն իրագործել, որդին աջակցել է: Հենց այդ պահից ինչ-ինչ օղակներից շրջանառության մեջ դրվեց բռնության գործոնը, որ կինն ամուսնու կողմից երկու տասնամյակից ավելի ժամանակահատված բռնության է ենթարկվել, որ նա անգամ կեղծամ է կրում, քանի որ մազերը փունջ-փունջ թափվել են, իսկ կինը սպանությունը գործել է աֆեկտի տակ, երբ ամուսնինը քնած է եղել: Ի դեպ, որեւէ վիճակ չի կարող արդարացնել սպանությունը, եթե նույնիսկ ընդունենք շրջանառվող վարկածը: Սա նշանակում է, որ երկրում պիտի միանգամից փակվեն արդարադատության բոլոր օղակները եւ նման դեպքերում կացինն առնեն ու ընկնեն իրար հետեւից: Իսկ ընդհանրապես, սպանության մասին սառնասրտորեն խոստովանած կինը առնվազն իրավապահ մարմիններին այդ մասին կհայտներ դեռ այն ժամանակ, երբ ոստիկանները որոնում էին անհետ կորած ամուսնուն: Վերադառնալով բռնության թեմային խիստ կասկածելի է եւ ուշագրավ, մինչ տասը օր շարունակ կողմնակի շրջանակներից թմբկահարում են բռնության թեման, ավելին անանուն աղբյուրներ տեղեկություններ տրամադրում, որ Մանուկ Սիմոնյանի հայրն էլ է կնոջը ծեծել: Այստեղ է, որ առաջ է գալիս երկրորդ անհասկանալի պահը. Սիմոնյանների հարեւաններից եւ ոչ մեկը այդպես էլ չխոսեց բռնության մասին, գրեթե անհնար է, որ մի ընտանիքում 20 տարուց ավելի բռնություն գործադրվի, եւ այն էլ այն կարգի, որի մասին խոսում են, իսկ հարեւաններից ոչ մեկը չիմանա այդ մասին: Ամեն դեպքում բոլորը դրական են գնահատում այս ընտանիքին, ներկայացնում ամուսիններին խելոք եւ անշառ: Եւ ամենաուշագրավը, Մանուկ Սիմոնյանի եւ ոչ մի հարազատ մինչ օրս չի քննադատել, չի փնովել սպանության մեջ կասկածվող կնոջը: Այլ հակառակը, ինչպես տեսնում եք Մանուկ Սիմոնյանի եղբայրը պաշտպանելով կնոջը՝ ասել է, որ նա չէր կարող սպանել ամուսնուն: «Ռուզաննան ականատես է եղել սպանությանը, որովհետև վախեցած էր: Հնարավոր չէր, որ Ռուզաննան որդու հետ հաղթանդամ տղամարդուն այդքան ճանապարհով տանեին ու գցեին, դեռ գլխին էլ մեծ քար դնեին: Դա բացառիկ դաժանությամբ սպանություն էր: Սպասենք նախաքննության արդյունքներին: Հիմա իրենք ամեն ինչ անում են Ռուզաննայի վրա գործ տալու համար, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ աղջիկը իմ եղբորը չի սպանել, նա դրա հետ կապ չունի: Նա չէր կարա սպաներ, նա բարի մարդ էր, իզուր էլ կալանավորել են»,- ասել է նա: Այնպես որ պետք է վերջ տալ բռնության եւ դրանից բխող սպանության վարկածին եւ չշեղել սպանության իրական վեկտորը: Ի վերջո, չի բացառվում, որ սպանություն կատարողը կամ կատարողները բոլորովին այլ վայրում են եւ հենց նրանք են սպառնալիքի տակ պահում այս ընտանիքի տիկնոջն ու որդուն: Անի Սահակյան

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am