Կոնսենսուս կա՝ Հայաստանին օգնելու հարցում

ՀԱՊԿ պետությունների առաջնորդները ժամանում են Երևան: Հայաստան են ժամանել նաև Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահները։

Ժամը 14-ի դրությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չէր ժամանել միայն:

44-օրյա պատերազմից հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան։
Երևանում այսօր անցկացվում է ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Հայաստանին օգնելու՝ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի որոշումը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է, այսօր Երևանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա ներկայացրեց միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ շեշտելով, որ իրավիճակը դեռ լարված է։

Զասը խոսեց նաև պարբերաբար հնչող կրակոցներից։ «Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Այն տեղեկատվությունը, որ հաղորդվում է ՀԱՊԿ հակազդման կենտրոններից, հաստատում է, որ փաստացի ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում հայ–ադրբեջանական սահմանին։ ՀՀ-ի համար այս սպառնալիքի քննարկմանն են նվիրված եղել ՀԱՊԿ անվտանգության խորհրդի վերջին 3 արտահերթ նիստերն այս տարվա մայիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Հայաստանին աջակցության տրամադրման նախագիծը, որը կազմվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության արդյունքների հիման վրա, ընդհանուր առմամբ համաձայնեցվել է», - ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ չհստակեցնելով, թե ինչ աջակցության մասին է նախագիծը։

Ինչպես նկատում ենք, Զասը չի մանրամասնել, թե որ կողմի պատճառով են կրակոցներ հնչում, այսինքն, գոնե բանավոր կերպով հնչում է անհասցե հայտարարություն, կամ, որ ավելի վատ է, Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան է դրվում՝ առանց պատասխանատու կողմին նշելու:

Այնուամենայնիվ Զասի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ դաշինքի անդամ երկրներն արդեն համաձայնեցրել են Հայաստանին օգնելու հարցը: Թե ինչ տիպի օգնության մասին է խոսքը՝ պարզ կլինի առաջիկայում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին արյունալի մարտերի կապակցությամբ պաշտոնական Երևանը օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռևս քննարկվում է:

Հայտնի էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն այսօր Երևանում քննարկելու են Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցը։

Ի դեպ, Երևանյան գագաթաժողովին զուգահեռ մայրաքաղաքում սպասվում են բողոքի ակցիաներ ընդդեմ ռազմական դաշինքի։ Քաղհասարակությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Նրանց կարծիքով՝ Երևանն այդ քայլին պետք է գնար դեռ երկու ամիս առաջ, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք ու ռազմական դաշինքը փաստացի մատնվեց անգործության։

Երեկ երեկոյան էլ Պուտինի այցի դեմ Ազգային ժողովրդավարական բևեռն էր բողոքի ակցիա կազմակերպել։ Այն ընթացավ ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերով։

Իսկ Փաշինյանի իշխանությունը մեկ անգամ չէ ու ամենաբարձր մակարդակով է դժգոհել ռազմական դաշինքի փաստացի անգործությունից։

Այսօր արդեն ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա։

«ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների վրա։ Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ը՝ այսօր կտեսնենք», - գրել է Մարուքյանը։

Միևնույն ժամանակ այսօր մայրաքաղաքի այլ հատվածներում՝ ՀԱՊԿ-ական պատվիրակություններին հայաստանցիները դիմավորում են ողջույնի պաստառներով՝ «Բարի գալուստ, մենք միասին ենք»:

Երևանում ընթացող նիստում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի ու Ղրղըզստանի առաջնորդները քննարկում են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հիմնախնդիրները:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցն արդեն ավելի քան երկու ամիս է՝ քննարկվում է: Երևանը նաև դաշինքի հստակ քաղաքական գնահատականն է ակնկալում։ Քաղաքագիտական շրջանակներում, սակայն, սա քիչ հավանական են համարում։

Սպասվում է, որ գագաթնաժողովը նաև Հռչակագիր կընդունի: Դաշինքի նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին։ Այս կապակցությամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կխոսի դաշինքի առաջնահերթ խնդիրների մասին, որոնք օրակարգում կլինեն Բելառուսի նախագահության շրջանում:

Երևանում ռազմական դաշինքի գագաթնաժողովի շրջանակում սպասվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ: Այս մասին Կրեմլն էր հայտնել՝ առանց մանրամասնելու, թե երկու երկրների առաջնորդներն ինչ հարցեր են քննարկելու։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1684 անգամ
Լրահոս
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am