Ինչից է ահաբեկված Ալիևը

Վերջին անգամ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016թ. հունիսին Սանկտ-Պետերբուրգում և դրանից առաջ Վիեննայում: Այսինքն, մեկ տարուց ավելի է, ինչ հնարավոր չի լինում կազմակերպել ևս մեկ հանդիպում: Դրա պատճառների մասին բազմիցս խոսվել է: Ադրբեջանը չի ընդունում Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բանակցություններում ձեռքբերված որոշումները` սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ, հայկական կողմն էլ դեմ է` Ալիևի կողմից նման դիրքի դեպքում շարունակել բանակցությունները: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով ղարաբաղյան բանակցությունների հերթական փուլի մասին թեմային, նշել էր, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ և հանդիպումը կարող է կայանալ այս աշնանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր մի առաջնային խնդիր ունեն՝ կանխել հնարավոր ռազմական գործողությունները և հասնել նրան, որպեսզի լարվածության աստիճանը նվազի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում երեկ ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի երկրորդ կեսին Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգին։ Շավարշ Քոչարյանը նշել է, որ միջնորդները շատ հետևողական են՝ թե՛ իրենց քայլերով, թե՛ իրենց հայտարարություններով։ «Եվ այսօր իրենց երկու առաքելությունից, որ իրենք ունեն, մեկը՝ նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության, երկրորդը՝ թույլ չտալ, որ սկսեն ռազմական գործողությունները։ Այսօր իրենք կենտրոնացած են երկրորդի վրա՝ շատ լավ հասկանալով նաև միջնորդները, որ պատճառը, որ այն դաշտում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է, պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ»։ Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա: Հարցին, թե հնարավո՞ր է, որ արտգործնախարարների հանդիպմանը որոշում կայացվի նախագահների հանդիպման մասին Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Բնական է, որ եթե այդպիսի որոշում կայացվի, նախապես պետք է քննարկվի արտգործնախարարների մակարդակով»։ Եթե անգամ Ալիևն համաձայնություն տա Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի բանակցություններում ձեռքբերված պայմանավորվածություններին, միևնույն է, գոնե հայկական կողմի համար մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարց կա` ինչ տարբերակների շուրջ են ընթանալու բանակցությունները: Պաշտոնական Երևանը մի քանի անգամ ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, այն է` Արցախի վերջնական կարգավիճակ պետք է հստակեցվի: Սա ընդունելու՞ է Ալիևը: Միջնորդների խնդիրը, խոշոր հաշվով այսօր մեկն է` Ալիևին բերել հենց այս թեմայի շուրջ քննարկման: Առանց ԼՂ վերջնական կարգավիճակն ընդունելու` բանակցություններն անիմաստ են դառնալու: Բայցև պարզ է նաև, որ հենց դրանից է խուսափում Ալիևը: Նա քաջ գիտակցում է, թե ինչ է նշանակում տարիներ շարունակ «հաղթական» ճառեր արտասանած ղեկավարի կողմից նման փաստն ընդունելը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am