Թշնամին վերջին անգամ պահանջել է, որ այդ տարածքները չմտնենք, ոչ մի հողագործական աշխատանք չանենք

«Իրավունք» թերթը գրում է․ «Թշնամու պարբերական հոգեբանական ճնշումների ներքո, անիրական թվացող պայմաններում սարուշենցիները շարունակում են ապրել մասնատված, պատերազմի անթիվ զրկանքները կրած հարազատ գյուղում: Ավելին, եղած սուղ պայմաններում կարողանում են արարել, փխրուն խաղաղության պայմաններում էլ՝ երեխաներ մեծացնել: Փշալարից այս կողմ տարածքը հսկում են Արցախի ՊԲ զինվորները, հակառակորդի դիրքերը հստակ նկատվում են գյուղը շրջապատող արոտավայրերի ու դաշտերի տարածքում, որոնք գրեթե ամբողջությամբ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են: Գյուղը թշնամու դիրքերից օդայինով մոտ մեկ կիլոմետր է, ցամաքայինով՝ մոտ երկու:

Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը վստահեցնում է, որ գյուղացիներին թշնամու կրակոցները, որոնք հիմնականում հոգեբանորեն ճնշելու, հայաթափելու միտում ունեն, չեն վախեցնում: Պարզապես մարդիկ փաստի առաջ են կանգնում՝ զրկվում են ամենօրյա ապրուստի միջոցից, գյուղացիները հիմնականում հողագործությամբ են իրենց օրվա հացն ու ձմռան պաշարը կուտակում.

— Մինչեւ արոտավայրերի վրա թիրախային կրակոցներ արձակելը, թշնամին նախ մի քանի անգամ օդ է կրակում, հետո սկսում կրակահերթ արձակել: Թիրախավորում են հիմնականում Ամարասի տեղամասը, որտեղ տրակտորների աշխատելու ժամանակ կրակ են բացել: Վերջին անգամ կրակ բացելուց հետո հստակ պահանջել են, որ էդ տարածքները չմտնենք, ոչ մի հողագործական աշխատանք չանենք: Ադրբեջանցիների պահանջը մեզ փոխանցել են ռուս խաղաղապահները: Հարյուրից ավել հեկտարներ վառելահողեր ունենք, որոնց փաստորեն մոտենալ էլ չենք կարող: Մենք աշնանացան էինք անում՝ գարի, ցորեն էինք ցանում, հիմա ես չգիտեմ՝ ինչ է լինելու մեր վաղվա օրը...

Վերջին իրադարձություններն էլ գյուղացիների մոտ խուճապ չեն առաջացրել, պարզապես հարցն այն է, որ եթե գյուղացին հողագործությամբ, անասնապահությամբ չզբաղվի, էլ գյուղում մնալու է, որ ի՞նչ անի, էս է մեզ տանջող հարցը: Գյուղից պատերազմից հետո որեւէ մեկը չի հեռացել: Ունեցել ենք 350 հոգի, էսօր էլ այդքան են: Բոլորն էլ ուզում են ապրեն իրենց հողում, իրենց հողերը մշակեն: Բայց գնալով մեր շուրջ օղակը սեղմվում է, մեր վաղվա օրն է արդեն անորոշ, սա է ամենավատը, թե չէ կրակոց, էս, էն, դրան արդեն սովորել ենք, դրանով մեզ չեն հանի մեր գյուղից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 446 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am