«Թուֆենկյան թրանս կավկազուս»-ը դատի է տվել կառավարությանը

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Թուֆենկյան թրանս կավկազուս» ընկերությունը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության եւ դատարանից պահանջում է, որ վերջինս Բուզանդի փողոցի թիվ 32 հասցեի անշարժ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու փաստը չեղարկի` իրավահարաբերության բացակայությունը ճանաչի։


Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ խոսքը 2002 թվականին հանրային գերակա շահ ճանաչված տարածքի եւ դրա վրա գտնվող շինության մասին է: Այն հանրային գերակա շահ է ճանաչվել «Հին Երեւան» նախագծի շրջանակներում, սակայն 20 տարի ոչինչ չի իրականացվել․ «Կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել Բուզանդի 32 հասցեում գտնվող շինությունը։ «Թուֆենկյան թրանս կավկազուս» ընկերությունը դեռ 2002-ից սեփականություն ունի՝ հող եւ վրան շինություն, «Հին Երեւանի» շինարարությունը, որ հիմա իրականացվում է, այդ գույքի նկատմամբ 2002 թ. գերակա հանրային շահ է ճանաչված, եւ մինչ օրս մոտ 7-8 անգամ հանրային գերակա շահ են ճանաչել, ժամկետը լրացել է` ո՛չ իրացրել են, ո՛չ փոխհատուցում են տրամադրել: Դատական վեճը վերաբերում է այդ հարցին»։ Փաստաբանի խոսքով՝ ընկերությունը 2 հայց է ներկայացրել՝ վարչական եւ քաղաքացիական։

«Քաղաքացիական հայցով ընկերությունը դատարանին խնդրել է հաստատել, որ այս 20 տարիների ընթացքում ընկերության սեփականության իրավունքը միշտ սահմանափակված է եղել, բայց փոխհատուցում չի ստացել, եւ դատարանից խնդրել ենք, որ ճանաչի ընկերության սեփականության իրավունքի խախտման փաստը։ Դրանից բացի, նաեւ ոչ նյութական վնասի, այսպես ասած` բարոյական վնասի փոխհատուցում ենք պահանջել՝ 2 մլն դրամի չափով։ Երկրորդ հայցով, որով դիմել ենք վարչական դատարան, խնդրել ենք, որ մեր գույքի նկատմամբ հանրության գերակա շահի առկայությունը հերքող դատական ակտ կայացնի։ Քանի որ ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 27-ին լրանում է, դիմել ենք դատարան, որպեսզի նորից չճանաչեն հանրային գերակա շահ, այլ այսքանով ավարտվի»։

Այսինքն, պարզ ասած` պետությունը սեփականատիրոջից գույքը վերցրել է, տարածքը ճանաչել է հանրային գերակա շահ, սակայն 20 տարի ոչինչ չի արվել, եւ սեփականատերն այն խնդրում է հետ վերադարձնել իրեն: Փաստաբանն ասում է, որ, ըստ օրենքի, եթե ոչ մի բան չի արվել 20 տարվա ընթացքում, նշանակում է, որ չկա հանրության գերակա շահ, որը պետք է սպասարկվեր․ «Հանրության շահը չի կարող 20 տարի սպասել»։

Խնդրո առարկան մի կիսախարխուլ շինություն է։ «Այդ տարածքում «Հին Երեւանը» պիտի կառուցվեր, պաշտոնապես կոչվում է Գլխավոր պողոտա։ Շինությունն առանձնապես աչքի ընկնող շինություն չէ, այս պահին այնտեղ ոչինչ չի գործում, կարող եմ ասել՝ կիսախարխուլ շինություն է, բայց պատմամշակութային շենքի կարգավիճակ ունի, այդ պատճառով մենք չենք կարող վերակառուցել։ Մեզնից վերցրել են, փաստացի չեն թողնում, որ մենք վերակառուցենք, բայց նաեւ չեն փոխհատուցում»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ եթե գույքը հետ ստանան, գուցե այնտեղ ներդրումային ծրագրեր իրականացնեն։

Նշենք, որ Թուֆենկյան ընկերության սեփականատերն է ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը, նրան են պատկանում Թուֆենկյան հյուրանոցը, «Թուֆենկյան գորգեր» ձեռագործ գորգերի արտադրությունը եւ այլն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am