Նիկոլի աշխատավարձը կբարձրանա 200 հազար դրամով, աշխատող աղքատինը՝ 7000-ով․ պատգամավոր (video)

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ֆինանսների նախարարի հետ միասին պետական բյուջեի նախագիծ է մշակել և բերել ԱԺ, որով առաջարկվում է՝ նախարարների աշխատավարձը հաջորդ տարի բարձրացնել 142 հազար դրամով, իրեց ղեկավարի՝ վարչապետի աշխատավարձը 200 հազար դրամով, իսկ աշխատող աղքատի աշխատավարձը բարձրացնել 7000 դրամով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով 2023 թ. պետական բյուջեի մասին, որի նախագիծը երեկ քննարկվեց ԱԺ նիստի ընթացքում։
Պատգամավորը հիշեցրեց, որ այս իշխանությունները խոստացել են 2026 թվականին նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, իսկ հաջորդ տարվա համար 75 հազար դրամ են դարձրել։

«Շատ լավ, եթե այս գնաճի տեմպերը շարունակվեն, մեկ անձի մեկ ամսվա նվազագույն սպառողական զամբյուղը 85 հազար դրամ կդառնա հաջորդ տարվա մինչև կեսերը կամ ավարտը։ Այսինքն, մենք խոսում ենք բացարձակ թվերի մասին, բայց դրանք ոչինչ չեն ասում։ Ի վերջո հատկապես աշխատող աղքատների, անապահով խավի գնողունակությունը հարաբերականորեն ավելի արագ է նվազում, քանի որ իրենց եկամուտներն առանց այն էլ չեն հերիքում նվազագույն իրենց կարիքները հոգալու համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Թադևոս Ավետիսյանի խոսքով, իշխանությունները խոսում են տնտեսական ակտիվությունից, հույսը դրել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներով ձևավորված տնտեսական միջավայրի օգուտները դեռ կշարունակվեն հաջորդ տարի։

«Այսինքն, ժամանակավոր մի գործոնով՝ արտաքին գործոն, որի հետ իրենք աղերս չունեն, մեր տնտեսությունն աճում է, 14 տոկոս տնտեսական ակտիվություն կա, դրա հենքի վրա իրենք պլանավորում են հաջորդ տարվա բյուջեն՝ շատ լավ իմանալով, որ մեծ է ռիսկը, որ նման տնտեսական ակտիվություն չլինի։ Դրա համար էլ այդպես վախվորած, շատ քիչ չափերով ոչ համարժեք գնաճին որոշակի աճեր են նախատեսում հաջորդ տարվա համար»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ Թաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել է ՇՏԱՊ․ Զինծառայող է վիրավորում ստացել․ Սուրեն Պապիկյա՛ն, ո՞վ է զինվորի ուսին կրակել․ Կյուրեղյան (video) ԱՆ-ն պահանջում է պատասխանատվության ենթարկել դատավորին՝ Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկի համար Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Հայաստանը հարվածներ է ստանալու և՛ Ռուսաստանից, և՛ Արևմուտքից, եթե․․․ քաղաքագետ (video) Զինծառայող է վիրավորվել Էրդողանի և Ալիևի մեջ մեծ կռիվ է սկսվել․ քաղաքագետ (video) Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անհապաղ կուղղի այս սխալը․ Էրդողանի գլխավոր խորհրդական #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ Փաշինյանը մեծ փողեր է դուրս գրում․ Արմենուհի Կյուրեղյանը՝ փաստերով (video) Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության» Գոռոցներ Երևանի քաղաքապետարանում․ «Դուք փող ուտող եք, թալանողնե՛ր»․ Պեդրո Զարուկյան (video) Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Եկող տարի Զելենսկին վռնդվելու է. ի՞նչ կլինի Նիկոլի հետ... Երվանդ Բոզոյան (video) Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատուն Խոշոր հրդեհ՝ շինանյութի պահեստում Դուք միայն մի դեպքում «բուտկչի» չեք դառնա․ Հրանտ Մելիքյան (video) Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանում նրան ծափահարություններով դիմավորեցին (video) Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը Մանուկ Սուքիասյանը խայտառակեց ՔՊ-ականներին․ «Դուք գիտե՞ք՝ ով եք, շատ դաժան թվեր ասեմ» (video) Ինչու և ինչպես Փաշինյանը հասավ այս մարդկանց գույքը ջարդելուն․ Երվանդ Բոզոյան (video) Երևանում կոտրել են «Coffee house»-ի սրճարանի դռան ապակին և հափշտակել գումար և այլ իրեր Կիևի վրա հրթիռային հարձակումից առաջ Ուկրաինան գործընկերներից նախազգուշացում չի ստացել․ Զելենսկի Լեզվակռիվ՝ թաղապետի և Արթուր Չախոյանի միջև․ իրավիճակը նորից լարվեց (video) Բա տիկի՛ն, այսպես ՀԷՑ-ը խլեցին Սամվել Կարապետյանից, հետո՝ Գագիկ Ծառուկյանից․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am