Պարտքային բեռը կարմիր գիծը հատելն ուներ պատճառներ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Քանի որ խորհրդարանական ընդդիմությունը Բյուջե-2023-ի քննարկումներին չէր մասնակցում, ուստի չներկայացրեց, թե նախագծում ինչ բացեր ու խնդիրներ կան, իսկ իշխանությունը հազիվ թե ինքն իրեն քննադատի ու իր բերած նախագծերի մեջ «կեղտ բռնի»։ Հետեւաբար, երեկ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեցինք, որ իր վրա վերցնի ընդդիմության դերն ու քննադատի բյուջեի նախագիծը։

«Ոչ թե ինքնաքննադատության տեսանկյունից ասեմ, այլ էն տեսանկյունից, թե մենք ինչ կցանկանայինք, որ արվեր ավելի շատ, բայց որը սահմանափակվում է որոշակի կանոններով։ Գիտեք, որ մակրոտնտեսական կայունությունը մենք համարել ենք ամենակարեւոր գործոնը, որ պետք է դրված լինի նաեւ 2023 թ․ բյուջետային գործընթացի հիմքում։ Դա պահանջում է, որ քանի դեռ մենք ունենք որոշակի բարձր պարտքային բեռ․․․ ֆիսկալ կանոնները մեզ ասում են, որ նայեք՝ ձեր ընթացիկ տարվա ծախսերն ավելի շատ չլինեն, քան հարկերը։ Հիմա օրինակ բերեմ․ մեր գալիք տարվա հարկային եկամուտները լինելու են 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, բայց ընթացիկ ծախսերը չեն լինելու այդքան։ Եթե մենք չունենայինք էդ պարտքային բեռը նախորդ տարվա համար, այսինքն՝ ունենայինք ավելի լավ ցուցանիշներ, կարող էինք, օրինակ, թոշակներին ավելի շատ միջոցներ հատկացնել»,- ասաց Խաչատրյանը։

- Ձեզ քննադատում են, որ պարտքային բեռը կարմիր գիծը հատել է հենց ձեր կառավարության օրոք։

- Այո, ճիշտ եք ասում, բայց դա ուներ պատճառներ, չէ՞, մեկ տարվա ընթացքում երկու չնախատեսված երեւույթ՝ քովիդը եւ պատերազմը։ Եվ ստացվեց էնպես, որ 63 տոկոսը հատեց կառավարության պարտքը համախառն ներքին արդյունքի նկատմամբ։ Բայց 2017-ի համեմատությամբ գալիք տարվա պարտքն ավելի ցածր է լինելու։ Այսինքն՝ 2017-ին եղել է 51 տոկոսից բարձր, մենք հիմա ունենալու ենք 50 տոկոսից ցածր։

- Դա ինչպե՞ս, ի՞նչ գործիքների շնորհիվ։ Այսինքն՝ այս ընթացքում մարե՞լ եք պարտքը։

- Առաջին գործիքն այն է, որ պարտք շատ չվերցնես, ինչը բյուջեի դեֆիցիտի թիվն է։ Ասենք, եթե մենք հիմա 7 տոկոսով աճ ունենք, բայց ՀՆԱ-ի նկատմամբ 10 տոկոս դեֆիցիտ ապահովենք, ապա դա կնշանակի, որ մեր պարտքն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն է աճում, եւ էդ հարաբերակցությունը կվատանա։ Երբ մենք պարտք ենք վերցնում ավելի դանդաղ, քան մեր տնտեսական աճն է, դա նշանակում է, որ էդ հարաբերությունը փոխվում է լավացման ուղղությամբ։ Հետեւաբար, միշտ պարտավոր ենք պարտքի աճը կամ բյուջեի դեֆիցիտը հսկել էնպես, որ ինքը հանկարծ չստանա արագացող կամ վտանգավոր ընթացք։

- Ինչպե՞ս եք կարողացել հսկել եւ 2023-ի բյուջեով նախատեսել եք ավելի շա՞տ միջոցներ ուղղել վարկերի, պարտքերի մարմանը։

- Չէ, չէ, մեր վարկերի մարման ժամանակացույցը հայտնի է, այսինքն՝ ունենք վարկային պայմանագրեր, իրենք ունեն վերջնաժամկետներ, երբ որ գալիս է պահը, մենք ժամանակին մարում ենք։ Մենք նոր պարտք որ վերցնում ենք՝ մեր ընթացիկ ծախսերը սպասարկելու համար, չենք վերցնում շատ, քան ՀՆԱ-ի 3 տոկոսը՝ իմանալով, որ 7 տոկոսով աճելու ենք։ Այսինքն՝ մենք, քանի որ աճելու ենք ավելի շատ, քան պարտքն է աճում էդ աճող բազայի նկատմամբ, ունենում ենք ցուցանիշի վերացում։ Բայց էստեղ միանգամից կհակադարձեն մեր օպոնենտները, կասեն՝ բայց հիմնականում փոփոխությունը եղել է փոխարժեքը, որը 480 կամ 500-ից դարձել է 400, արտարժութային վարկը դրամական առումով նվազել է, դրանից եք հատկապես շահել։ Դրա համար էլ ես բերում եմ հակառակ օրինակը, ասում եմ՝ անգամ եթե էս տարվա պարտքի չափի վրա ես կիրառեմ 480 փոխարժեք, ապա մեր պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 52-ից չի անցնի կամ չի դառնա 63 տոկոս։

- Մի կողմից՝ սոցիալական ծրագրեր եք իրականացնում, ասում եք՝ թոշակ ու նպաստ ենք ավելացնում, մյուս կողմից պարտք եք վերցնում՝ ընթացիկ ծախսերը հոգալու համար, եւ ձեզ քննադատում են դրա համար, որ իրականում ոչ թե տնտեսության վիճակն է լավացել, այլ պարտքով եք այդ ամենը բարձրացնում։

- Չէ, չէ, էդպես չէ։ Ուրիշ ցուցանիշ ասեմ՝ մեր պարտքը (դեֆիցիտը) 289 մլրդ դրամ է, մեր կապիտալ ծախսերը 548 մլրդ դրամ են, այսինքն՝ նույնիսկ մեր կապիտալ ծախսերը, որոնք զարգացման ծախսեր են՝ ոչ ընթացիկ, այսինքն՝ աշխատավարձ, թոշակ եւ մնացած, իրենք գրեթե երկու անգամ ավելի շատ են, քան մեր պարտք վերցրած գումարն է։

- Այսինքն՝ պարտք վերցրած գումարներն ինչի՞ վրա են ծախսվում։

- Առավելապես կապիտալ ծախսերի վրա։ Իսկ ընթացիկ ծախսերը բոլորը մեր սեփական եկամուտներով ենք անում, եւ դա է ֆիսկալ կանոնների հիմնական իմաստը։ Երբ որ մենք բյուջեն ԱԺ-ում ներկայացնելիս ասում ենք, որ սա մեր հարկաբյուջետային կանոններին համապատասխան ներկայացված բյուջե է, իր առաջին դատողությունն այն է, որ մենք չենք կատարելու որեւէ ընթացիկ ծախսային պարտավորություն՝ պարտքի հաշվին։

- Ի դեպ, ընդդիմությունը ձեզ քննադատում է այն պատճառով, որ դուք աշխատավարձ ու թոշակ եք բարձրացնում ընդամենը մի քանի հազար դրամով, որը, միեւնույն է, այսօրվա բարձր գնաճի պայմաններում դարման չէ։

- Երբ որ գնաճը շատ բարձր է, բնականաբար, տուժում են բոլորը։ Եվ երբ որ գնաճը ցածր է, կարող է լինել էնպես, որ մարդը տուժում է ավելի շատ, քան փոխհատուցվում է, կամ իր կրած վնասներն ու փոխհատուցումը համարժեք չեն։ Բայց դրանք էլ տարբեր ժամանակներում փոխհատուցվելու հատկություն ունեն։ Ես սկզբից բացատրեցի, թե մենք ինչու չէինք կարող ավելի շատ ավելացնել ընթացիկ ծախսերը եւ նույն մակրոտնտեսական կայունության պահանջով՝ ֆիսկալ կանոններին հետեւելու քաղաքականությամբ։

- Նախորդ կառավարությունը, ըստ Ձեզ, ավելի՞ պակաս արդյունավետությամբ էր բյուջեն կազմում ու ծախսում։ Ձեր կառավարությունը շատ է պարծենում, որ ավելի շատ կապիտալ ծախսեր են կատարում, ավելի արդյունավետ են ծախսում բյուջեն։

- Ինձ թվում է՝ յուրաքանչյուր կառավարություն իր գործողությունները փորձում է իր ժամանակի աչքով մեկնաբանել, նախորդները նախորդն են մեկնաբանել, մեր կառավարությունն էլ մերն է մեկնաբանում։ Եվ միշտ յուրաքանչյուր հաջորդ կառավարություն իր գործողությունները համեմատելու է նախորդի նկատմամբ, որովհետեւ ապագան հայտնի չէ, բայց անցյալը․․․․

- Բայց Դուք նախորդ կառավարությունում էլ եք եղել։

- Ես ասացի, որովհետեւ երբ որ եղել եմ էն ժամանակվա կառավարություն, էն ժամանակվա խնդիրներին համապատասխան՝ բացատրել եմ իմ գործողությունները եւ որոշումները, որոնք դեպի առաջ չէին կարող նայել, դեպի հետ կարող էին նայել։

- Բայց ապագան հայտնի է, կարծես, պարոն Խաչատրյան, ապագա կա՝ ասում են։

- Դե, ավելի լավ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը դրսի թելադրանքով Սփյուռքը կտրում է Մայր հայրենիքից. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ) Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով. Զախարովա Շաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ Առաքելյան Թեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ Պատարագ «Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am