Բացառիկ մանրամասներ Պեմզաշենի սպանության գործից

«Հրապարակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանն իր ինքնախոստովանական ցուցմունքում նշել է, որ ինքը՝ Վրույր Բարսեղյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, իր ազգական Արկադի Բարսեղյանից պարտքով գումար է խնդրել, սակայն Արկադի Բարսեղյանը ասել է, որ չունի գումար, սակայն գիտի որտեղ կա և մատնացույց է արել Սևակ Մելիքսեթյանի (Զարինե Մելիքսեթյանի ամուսնու) տունը։

Պայմանավորվել են, որ գիշերով գնալու են, ինքը՝ Արկադի Բարսեղյանը, ով մտերիմ հարաբերություններ է ունեցել Զարինեի ամուսնու հետ, պետք է զբաղեցնի Զարինեին, իսկ Վրույր Բարսեղյանը զբաղվի ոսկեղենի փնտրտուքով։

Զարինեն տեսնելով Արկադի Բարսեղյանին, դուռը բացել է, հասկանալու համար, թե ինչու են գիշերը եկել իր տուն, այդ ժամանակ Վրույրը մուտք է գործել խոհանոց և վերցնելով խոհանոցում դրված դանակը, սպառնացել է Զարինեին, որ կսպանի` եթե ոսկի և գումար չտա։

Աղմուկի վրա երեխաները դուրս են եկել, Արկադին կապել է երեխաներին և հորդորել լռել։ Վիճաբանության ժամանակ Վրույրը դանակով հարվածներ է հասցրել Զարինեին, ապա, ըստ իր ցուցմունքի, չգիտակցելով, հարվածներ է հասցրել նաև երեխաներին։

Դրսում աղմուկ լսելուն պես, նրանք վերցրել են Զարինեի վզից կախված ոսկե շղթան ու մատանին և դիմել փախուստի։

Հիշեցնենք, որ Արկադի Բարսեղյանը, ըստ իր պաշտպանի, հայտարարում է, թե` ինքը կապ չունի դեպքի հետ: Երեկ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ կալանքի սանկցիա է տվել վերջինիս, նրան պարեկային ծառայության ուղեկցությամբ, դատարանից տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 1490 անգամ
Լրահոս
Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը շատ լավ գիտի ու չի ասում՝ Ջերմուկը Պուտինը պահեց. Հրանտ Բագրատյան (video) Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Արմեն Սարգսյանն Ամուլսարի բաժնետոմսերը վաճառել է 60 մլն դոլարով․ իր դեմ շտապ պետք է քրգործ սկսվի (video) Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am