Պուտինը՝ Երևան, Միշուստինը՝ Բաքու. ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ «փաստաթղթեր կստորագրի»

Նոյեմբերի 17-ին Բաքու կայցելի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ մասնակցելու ադրբեջանա-ռուսական միջտարածաշրջանային 11-րդ համաժողովին։ Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ համաժողովին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամներ, գործարարներ՝ քննարկելու ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության զարգացումը տնտեսական, տրանսպորտային, ագրոարդյունաբերական, հումանիտար, կրթական, փոքր և միջին բիզնեսի, փոխադարձ ներդրումների ոլորտներում։ Համաժողովի ավարտին կողմերը պատրաստվում են համագործակցության փաստաթղթեր ստորագրել:

Դե իսկ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը:
Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել էին նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաև դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի օրակարգին վերաբերող հարցեր: Կրեմլը ևս հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի մասին, սակայն, նշված է միայն ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի մասին, Պուտինի այցի վերաբերյալ տեղեկություն չէր տարածվել:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նիստի նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկացրել է դաշինքի անդամ Բելառուսի նախագահին՝ Մինսկում կայացած հանդիպմանը։ «Ստանիսլավ Զասը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախապատրաստման, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի մի շարք անհատական հանձնարարականների կատարման մասին», - հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Պուտինի այցին սպասող Փաշինյանի իշխանությունը շարունակում է ակտիվ բանակցությունները Վաշինգտոնի հետ:

Պուտինի այցից, թերևս, անհանգստացած են Վաշինգտոնում...

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև: Նրանք մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ, ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրությունում։

Ըստ նույն աղբյուրի՝ Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ ջանքերը և պետքարտուղար Բլինքենի անձնական ներգրավվածությունը: «Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։

Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավել է Ռուսաստանի երկու ռազմավարական դաշնակից պետությունների՝ Հայաստանին ու Ադրբեջանին իր կողմը քաշելու գործում և բավական ակտիվ է աշխատում վերջին շրջանում:

Երեկ լուրս ստացվեց այն մասին, որ Վաշինգտոնն ու Բաքուն պատրաստվում են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մոտ 10 փաստաթուղթ ստորագրել, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը:

«Պայմանագրային և իրավական դաշտն օգնում է և՛ առևտրային, և՛ այլ հարաբերություններին։ Մինչ այժմ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 86 համաձայնագիր։ Այս պահին շուրջ ինը համաձայնագիր կա, որոնք քննարկվում են»,- ասել է Իբրահիմը YouTube-ով հեռարձակվող «Ժամանակակից զրույց Ռասիմ Բաբաևի հետ» հաղորդման ընթացքում։

Որքան էլ Փաշինյանի իշխանությունը հպարտանա «ժողովրդավարական Հայաստանով», բռնապետական Ադրբեջանի հետ Վաշինգտոնն էլ, Բրյուսելն էլ աշխատում են, ավելին՝ պայմանագրեր են ստորագրում, ինչպես, փաստորեն, ԱՄՆ-ն պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել ապագայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2514 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am