ՄԱԿ-ի դիվանագիտական կարգավորման կոչը ԿԺԴՀ-ի իրավիճակի շուրջ
РИА Новости-ն փոխանցում է,որ ՄԱԿ-ը ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակի դիվանագիտական կարգավորման կոչ է անում, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք նախկինի պես մտավախություն ենք արտահայտում՝ կապված շարունակվող հռետորաբանության հետ։ Ակնհայտ է, որ եկել է ժամանակը, որպեսզի բոլոր կողմերը կենտրոնանան լարվածության նվազեցման վրա:Ներկա պահին ես չեմ կարող կիսվել որևէ շփումների մասին տեղեկատվությամբ:Մենք պետք է կենտրոնանանք դիվանագիտության և դեէսկալացիայի վրա», - ասել է նա ՄԱԿ-ի կայքով հեռաձակած ճեպազրույցի ժամանակ, որն ուղիղ հեռարձակվում էր ՄԱԿ-ի կայքում:
