Իշխանությունները շարունակում են վարկաբեկել Հայաստանը, որպեսզի արդարացնեն իրենց ձախողումները

Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե իբր Հայաստանը դեռ 1991-ից էր ճանաչել Արցախը, որպես Ադրբեջանի մաս, մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի արդարանա, որ ոչ թե իր, այլ իբր դեռ նախկինների պատճառով է Արցախը հանձնվել Ադրբեջանին: Ընդվորում, Փաշինյանի սուտը այնքան ծիծաղելի բնույթ ունի, որ նույնիսկ ինքն է խճճվել իր ստերի մեջ: Մեկ հայտարարում է, թե իբր 1991-ին է ճանաչվել Արցախը Ադրբեջանի մաս, մեկ նշվում է, թե իբր 1999-ի ստամբուլյան գագաթնաժողովում է դա «արձանագրվել», մեկ էլ վերջերս հայտարարեց, թե իբր 2007-ին Մադրիդյան սկզբունքները ստորագրելու ժամանակ Հայաստանը, իբր ընդունել է, որ Արցախը մնալու էր Ադրբեջանի կազմում:

Իմաստ չունի բացահայտելու Փաշինյանի ստերը, քանզի հանրության նույնիսկ վերջացած տգետներն են հասկանում, որ նա փորձում է փրփուռներից կախվել, որպեսզի իր վրայից հանի մեղքի զգացումը Արցախի կորստի մասով:

Իր այս գործելաոճով նա, փաստացի, վտանգում է Արցախի այն մասի ապխգան, որը դեռ հայկական է մնացել, բայց դա նրան չի հուզում: Իր գլխավոր նպատակը, ոչ թե Արցախի հայությանը գոնե քիչ վնաս տալն է, այլ արդարանալը: Նա արդեն վերջացած գործիչ է, քանզի նույնիսկ տեսականորեն, բացի վնասից նա այլևս ոչինչ չի կարող տալ, ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին:

Իր այդ գործելաոճը կարծես դարձել է նորմ նաև իր մյուս թիմակիցների համար:

Օրինակ նրա թիմակից և ազգական Հրաչյա Հակոբյանն էլ հայտարարում է, թե իբր 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհը չաջակցեց Հայաստանին, ինչպես Ուկրաինային այսօր, քանի որ «...միջազգային հանրության աչքերում Հայաստանն էր ագրեսոր, ով օկուպացրել էր հարևան երկրի տարածքը, իսկ Ադրբեջանը ընկալվում էր այսօրվա Ուկրաինայի պես...»։

Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչ աստիճանի թույն է կուտակված այս մարդկանց մեջ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Բացի նրանից, որ սրանք իրականում Հայրենիք չունեցող մարդիկ են, բացի նրանից, որ փորձում են սեփական ձախողումները բարդել ուրիշների վրա, բացի այդ անսահման տգետներ են, որոնք այնքան բզարգացած են, որ միջազգային հարաբերություններում նույնիսկ տարրական խաղի կանոններին չեն տիրապետում:

Ի՞նչ միջավայրում են սրանք ապրել և պատկերացումներ կազմել տարբեր հարցերի շուրջ: Ի՞նչ աստիճանի են սրանք ատել սեփական երկիրը, որ նույնիսկ տարրական ամոթի զգացում չունեն, երբ այս չափ սկսում են վնասել սեփական երկրին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Լավրովը ժամանել է Թեհրան «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video) Վերամբարձ կռունկի դիտաշտարակից ընկած աշխատակիցը մահացել է Թեժ իրավիճակ․ ոստիկանությունը խոչընդոտում է, թույլ չեն տալիս՝ մեր ակցիայով քայլերթ անենք (video) «Մի ադրբեջանցի զինվոր «չմո» սարքեց․․․ Նիկոլի իշխանությունը հենց հիմա թելից է կախված»․ Սուրենյանց (video) Արտակարգ․ ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37․900 տուփ ծխախոտ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Լեզվակռիվ՝ ոստիկանի ու Ամուլսարի հարցով ցուցարարի միջև (video) «Էդ ովա՞՞, ասումա՝ ուրիշ տոնով խոսա»․ լարված իրավիճակ (video) #ՈՒՂԻՂ․ «Փաշինյանին ասել են՝ օրերդ հաշված են․ «Համբալիչի» նոր խայտառակ որոշումը»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am