Սևր 2-ը` միջազգային քաղաքականության տրամաբանությամբ

Սեւրի դաշնագրի մասին հրապարակային վերլուծում կամ պայմանագրի հետ կապված իրադարձությունների այժմեականացման որեւե փորձ անպայման անմիջականորեն կապվում է Վիլսոնի իրավարար վճռի հետ: Այստեղ, նախ եւ առաջ կա զուտ իրավական մեկնաբանության հարց: Իրավարար վճիռը ըստ միջազգային օրենքի անբեկանելի է եւ հետեւաբար ուժի մեջ մտնելու կամ չմտնելու խնդիր չի դիմագրավում, այդ պատճառով էլ այսօր կա իրավագիտական մոտեցում, որ իրավարար վճիռը պարզապես չի գործադրվել եւ ոչ թե անվավեր է նկատվել։ Մյուս կողմից, սակայն, կա նաեւ մեկնաբանություն, որ իրավարար վճիռը այս դեպքում տեղադրվում է Սեւրի համաձայնագրի շրջագծում. արդ, եթե Սեւրը իրավականորեն չի վավերացվում եւ փոխարինվում է Լոզանով, հետեւաբար իրավարար վճիռը նաեւ չի ունենում գործադրելիության հանգամանք: Սեւրն ու Լոզանը այս օրերին, անկախ հայկական գործոններից, ստացել են աշխարհաքաղաքական օրակարգի տարողություն: Էրդողանը, եթե մի կողմից բողոքում է Լոզանի դեմ, մյուս կողմից Հունաստանի արտգործնախարարը առիթը բաց չի թողում հիշեցնելու, որ եթե Լոզանից դժգոհում են, ապա կարող են վերադառնալ Սեւրին: Ըստ էության սակայն, Սեւրը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա դարձնող միջազգային որոշումն է: Եւ այս դեպքում Սեւրն ու Վիլսոնի իրավարար վճիռը պետք է ընկալել իբրեւ մեկ ամբողջություն: Չմոռանանք, որ այս շրջանակներում սահմանագծվել էր նաեւ Քուրդիստանը, որը նաեւ հայկական դիտակետից կարեւոր է, այն առումով, որ սահմանազատում է Հայաստանն ու Քուրդիստանը եւ այդպիսով լուծում նաեւ մեր պատմական տարածքների պատկանելիության խնդիրը ո՛չ միայն Թուրքիայի, այլ նաեւ քրդերի հետ։ Այս հանգամանքը կարեւոր է, որովհետեւ տարածք առ տարածք քրդերը, վայելելով միջազգային հովանավորություն, փորձում են քարտեզագրել ամբողջական Քուրդիստանը։ Քրդական գործոնը այսօր, բոլոր ժամանակներից ավելի, վերածվել է աշխարհաքաղաքական գործոնի եւ տարածաշրջանում օգտագործվում է իբրեւ խաղաթուղթ այս կամ այն գերտերության քաղաքականության կիրառման ընթացքում։ Սեւրի վերհիշեցումը այս օրերին ամենից առաջ էրդողանական Թուրքիայի մասնատման սպառնալիքն է. այս ուղերձները շատ արագ են ընկալել Անկարայի ղեկավարները, երբ ամեն առիթով խոսում են Թուրքիայի մասնատումը նպատակադրած ուժերի քաղաքականության վտանգների մասին: Այս վտանգների ահազանգումը եթե մի կողմից բացահայտում է որոշ պետությունների ծրագրերը, մյուս կողմից էրդողանական համակարգի կողմից օգտագործվում է `ընդդիմադիր տարրերը չեզոքացնելու համար: Համապատկերը այն է, որ անկախ հայկական գործոնից եւ անկախ մեր բարձրաձայնումներից, Սեւրը թե՛ քաղաքական եւ թե՛ վերլուծական կենտրոնների կողմից այսօր այժմեական երանգներ է ստանում: Եւ պատահական չէ, որ վերջին տասնամյակում հայկական կողմը թե՛ պետական եւ թե՛ հասարակական մակարդակների վրա Սեւրն ու Վիլսոնի վճիռը արծարծում է ամեն պատեհ առիթի: Պետական-հասարակական գնահատականի ամենից հատկանշական բանաձեւումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունված համահայկական հռչակագրի բաժինն է Սեւրի եւ Վիլսոնի իրավարար վճռի այժմեական իրավաքաղաքական նշանակությունը ընդգծող: Աշխարհաքաղաքական իրադրությունները այնպես կարող են ընթանալ, որ Սեւրի քաղաքական տրամաբանությունը կարող է վերատիրապետել միջազգային հարաբերությունների վրա. Սեւր 2-ի հեռանկարը խիստ արդիական է այսօր միջազգային քաղաքագիտական տրամաբանությամբ: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am