ԱԺ այսօրվա քառօրյային մասնակցում էր խորհրդարանական ընդդիմությունը։
Հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը․
«Հարգելի խորհրդարան, պետական ինստիտուտը նկատի ունեմ։
Այս իշխանության անդամներ, մենք այստեղ ենք, եւ Դուք ստիպված եք համակերպվել այդ փաստի հետ։
Սա Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն է։Նաեւ մեր, մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովն է։ Ձեր սեփականությունը չէ։
Հարգելի ժողովուրդ,
Երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետեւ փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ։ Հիմա փողոցում դադար է՝ ժամանակավոր, եւ մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը։
Մենք այստեղ ենք մեր օրակարգով։
Հայաստանի ու Արցախի, մեր քաղաքացիներին հուզող կարեւորագույն հարցերի օրակարգով։
Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության եւ հայկականության համար։
Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախը ապագա չունեն։ Ապագա չունի մեր ժողովուրդը։
Մենք այստեղ ենք՝ թույլ չտալու, որ կործանարար ընթացքը անշրջելի դառնա»։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը