ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում տեղակայված միկրոսխեմաներ արտադրող ընկերության նկատմամբ. Aravot.am
![ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում տեղակայված միկրոսխեմաներ արտադրող ընկերության նկատմամբ. Aravot.am](/timthumb.php?src=/disc/15-11-22/0c66c927c63a373f028bb1f39f0f53d7.jpg&w=708)
Aravot.am-ը գրում է՝ ԱՄՆ-ն Գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) ԱՄՆ պետքարտուղարության հետ համատեղ պատժամիջոցներ է սահմանել ռուսական ռազմարդյունաբերական համալիրին աջակցող տեխնոլոգիաների գնման անդրազգային ցանցի վրա: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Հայաստանում տեղակայված Milur Electronics ընկերությունը:
Նշվում է, որ Milur Electronics ՍՊԸ-ն (Milur Electronics) ինտեգրալային միկրոսխեմաներ արտադրող ռուսական Milandr ընկերության հայաստանյան մասնաճյուղն է, որը հիմնադրվել է արտասահմանյան գործարաններից պատվերներ ստանալու, միկրոսխեմաներ արտադրելու և արտասահմանյան վաճառքներ իրականացնելու նպատակով։ Փաստացի, Milur Electronics-ը օգտագործվել է որպես Milandr-ի ֆրոնտ ընկերություն՝ որպես արտասահմանյան գործընկերների հետ Milandr-ի բիզնեսը վարելու միջոց: