Իրանի աճող ազդեցությունը` փաստ

Իսրայելի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետները հուլիսի սկզբին անցկացրել են գաղտնի բանակցություններ՝ ուղղված կրակի դադարեցմանն ու Սիրիայի հարավում դեէսկալացիոն գոտիների սահմանմանը։ Խորհրդակցությունների երեք փուլեր անցկացվել են Հորդանանի մայրաքաղաքում, ինչպես նաև եվրոպական մայրաքաղաքներից մեկում։ Այս մասին հայտնեց իսրայելական Haaretz թերթը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ իսրայելցի դիվանագետները կտրուկ դեմ են հանդես եկել դեէսկալացիոն գոտիների վերաբերյալ համաձայնագրին, քանի որ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները, իրենց կարծիքով՝ պատշաճ ուշադրություն չեն դարձրել տարածաշրջանում Իրանի աճող ազդեցությանը։ Իսրայելը կոչ է արել Մոսկվային և Վաշինգտոնին պահանջել Սիրիայի տարածքից իրանական ուժերի, «Հըզբոլլահի» մարտիկների և Թեհրանին հավատարիմ շիա աշխարհազորայինների դուրսբերում։ Իսրայելն անհանգստություն է արտահայտել՝ կապված այն բանի հետ, որ Սիրիան Իրանի պատճառով կարող է դառնալ հրթիռային բազա և պոտենցիալ սպառնալիք իր և Հորդանանի համար։ Հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հորդանանի փորձագետները համաձայնեցրել են Սիրիայի հարավ – արևմուտքում ապաէսկալացման գոտու ստեղծման հուշագիրը. խոսքը վերաբերում է Դերաայի, Քունեյթրայի և Սուվեյդայի շրջաններին: Սա ուշագրավ հանդիպման մասին տեղեկություն է, և իհարկե, առավել հետաքրքրական է Իրանի ազդեցության մեծացման վերաբերյալ Իսրայելի անհանգստությունը: Մերձավոր Արևելքում խաղացողների, տարածաշրջանային դերակատարների ազդեցության ամրապնդման համար պայքար է ընթանում և հենց այդ պայքարի արդյունքում էլ կորոշվեն Սիրիական ճգնաժամի լուծման «տարբերակները»: Իսկ մինչ այդ Սիրիական բանակը ԴԱԻՇ-ից զավթել է Հոմսի վերջին քաղաքը: Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Հոմս նահանգի վերջին քաղաքի վրա, որը գտնվել է ԴԱԻՇ խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ։ Հստակեցվում է, որ Ալ Սուհնա քաղաքն ազատագրվել է ռմբակոծությունից հետո։ Քաղաքը գտնվում է հնագույն Պալմիրայից 50 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքը նույնքան հեռավորության վրա է գտնվում նաև Դեր Զոր նահանգի սահմանից, որի տարածքը գրեթե ամբողջությամբ վերահսկվում է ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից։ Իսկ ԴԱԻՇ-ի գրոհայինները 7 հրթիռ են արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ: ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները երկուշաբթի, ենթադրաբար, գնդակոծել են Լիբանանի տարածքը համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի անվտանգության ծառայությունների աղբյուրին։ Համաձայն նախնական տվյալների՝ 7 հրթիռներն ընկել են Էլ-Կաա քաղաքի շրջանում՝ հայտնել է գործակալության զրուցակիցը։ Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան։ Լիբանանյան բանակը պատասխան կրակ է բացել՝ հայտնում է Reuters-ը։ Կիրակի լիբանանյան զորքերը կրակ էին բացել Ռաս-Բաալբեկ և Էլ-Կաա քաղաքների մերձակայքում ահաբեկիչների բազաների ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ առաջիկայում լիբանանյան բանակը կարող է անցկացնել սահմանամերձ տեղանքը ահաբեկիչներից մաքրելու գործողություն։ ԴԱԻՇ-ի ավազակախմբերը լեռնային կիրճերը կիրառում են դեպի Սիրիա զենք և վարձկաններ ուղարկելու համար։ Իսկ Թուրքիան մտադիր է ընդլայնել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության անցկացման գոտին՝ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ YPG-ի (Քրդական ժողովրդական ինքապաշտպանություն) կողմից Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայի տարածքում՝ Սիրիայի ազատ բանակի հետ համատեղ։ Նկատենք, որ հունիսի 21-ից Թուրքիան սկսել է ռազմական տեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Հաղորդվել էր, որ ռազմական տեխնիկան կենտրոնանում է թուրքական Քիլիս նահանգում, որը սահմանակից է սիրիական տարածքին, որը վերահսկվում է YPG-ի («Քրդական ժողովրդական ինքնապաշտպանություն») և PYD-ի («Դեմոկրատական միություն») կողմից։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am