Ի՞նչ տարբերություն «խժռող» համակարգում ով վարչապետ կլինի

Մի քանի շաբաթ առաջ, պաշտոնավարման ժամկետի ավարտից ինն ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ չհստակեցրեց՝ արդյո՞ք 2018 թվականի ապրիլից հետո մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում ՀՀԿ ղեկավարը ընդգծեց՝ ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի թեկնածությունը: «Ես բազմաթիվ անգամ ասել եմ և դա ես ասել եմ անկեղծորեն՝ առանց որևէ բան պահելու՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, և նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չի, չէ՞։ Մեր երկրում տեղի է ունեցել քաղաքական պրոցես՝ ընտրություններ, մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է, ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը: Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց արդեն Հայաստանը անձնակենտրոն իշխանություն չունի։ Եվ կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է: Եվ մեր ժողովուրդը, կարծում եմ, դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ որ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասացին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու: Կարևորը սա է», - ասաց նախագահը։ Այն, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի զբաղեցնելու վարչապետի աթոռը, նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր դեռ 2014թ. ապրիլին՝ սահմանադրական հանրաքվեից առաջ․ «Ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Սակայն հանրաքվեից ընդամենը տասն ամիս անց Al Jazeera հեռուստաընկերության հետ զրույցում նախագահ Սարգսյանն այլևս չբացառեց վարչապետ դառնալու տարբերակը․ - «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները: Ինչո՞ւ: Դա նույնն է, երբ որ դեռևս ձուկը ջրում, մենք սկսենք խոսել նրա օգտագործման մասին»: Այս տարվա մարտին էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ չգիտի, թե ապագայում ինչ կարգավիճակ կունենա երկրի անվտանգության ապահովման գործում․ «Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»: Մեր հասարակությանը վերջին մի քանի շաբաթներին գցել են մի ծուղակի մեջ` «ով է լինելու վարչապետը» 2018-ից: Լրագրողական, փորձագիտական շրջանակները «կաշվից» դուրս են գալիս այս հարցը պատասխանելիս: Դիսկուրսը տեղափոխվել է` «ո՞վ է լինելու»: Իսկ ի՞նչ տարբերություն` ով է լինելու, եթե համակարգը մնալու է նույնը: Այս հարցի պատասխանը, ոչ ոք չի ցանկանում գտնել, որովհետև խնդիրն այդտեղ է: Եթե համակարգը մնում է նույնը, ու «խժռում» է բոլորին` ի՞նչ տարբերություն, թե մեկ տարի, կամ երկու-երեք, կամ հինգ տարի ով կլինի վարչապետ: Քաղաքական դիսկուրս մտցնելով «ո՞վ է լինելու» հարցը, դրա հիմքում, իրականում իշխանությունն ավելի խորքային հարցեր է լուծում: Նախ` զբաղեցնում են հասարակությանն այդ հարցով, քաղաքական ուժերին այս գործընթացում են ներգրավում, սակայն իրականում կրկին համակարգի պահպանման հարցն է լուծվում: Այս պարզ ճշմարտությունը ե՞րբ պետք է գիտակցեն բոլորը... Թամար Բագրատունի

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am