«Հանրային պաշտպանը պահեք Սերժ Սարգսյանի եւ իր բանդայի համար». Ժ. Սեֆիլյան

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժ. Սեֆիլյանի ու մյուսների գործով դատական նիստը, որի մեկնարկին ոստիկանների ուղեկցությամբ դատարան բերվեց Ժ. Սեֆիլյանը: Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, թե քանի որ Սեֆիլյանի պաշտպանները չեն ներկայանում նիստին, դատարան են հրավիրել հանրային պաշտպանի, ով այսուհետ պետք է ներկայացնի Ժ. Սեֆիլյանի շահերը, ու այդ կապակցությամբ ճշտեց Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը: «Ես նախ ուզում եմ կոչ անել Վարդան Գերավետյանին ու Տիգրան Մանուկյանին դադարեցնել հացադուլը. իրենք մեզ ողջ-առողջ են պետք, ու ժողովուրդն իրենց սպասում է, թող չկասկածեն, որ առաջիկայում միասին տակավին մեծ գործ ունենք անելու՝ մեր պատկերացրած ազգային պետությունը ստեղծելու հարցում »,- հայտարարեց Ժ. Սեֆիլյանը: «Ես որևէ անձնական պրոբլեմ չունեմ պարոն Բեգլարյանի հետ, հարգում եմ նրան՝ առանց ճանաչելու նույնիսկ:  Ձեր տեսակետը մեր իրավունքների, այս դեպքում՝ իմ իրավունքների խախտում է, այն դեպքում, երբ իմ պաշտպանները, ոչ թե բացակայում են, այլ Դուք՝ Ձեր ապօրինի խուզարկությունների պատճառով, թույլ չեք տալիս, որ նրանք ներկա գտնվեն»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հորդորում է  անհիմն հայտարարություններով  հանդես չգալ. «Նրանք բազմիցս դատական նիստերում հայտարարել են, որ ընդունել են ձեր անօրինական հանձնարարությունը եւ չեն մասնակցելու դատական նիստերին, քանի դեռ հեռացված եք նիստերի դահլիճից»: Շարունակությունը լինում է  դատավորի եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւ վիճաբանությունը. «Հիմա թույլ տալի՞ս եք խոսել, թե՞ չէ»,- հարց տվեց Ժիրայր  Սեֆիլյանը: «Թույլ տվեք ավարտեմ նոր»,- ասաց դատավորը: «Շուտ  ավարտեք, երկար եք խոսում»,- հակադարձեց Ժիրայր Սեֆիլյանը: Ժ. Սեֆիլյանը, սակայն, պնդեց. «Ես հրաժարվում եմ ձեր ներկայացրած հանրային պաշտպանից, ու լավ կլինի՝ այդ ռեսուրսը պահպանեք Ս. Սարգսյանի ու իր բանդայի համար»,- հայտարարեց Ժ. Սեֆիլյանն ու հեռացավ նիստերի դահլիճից:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am