Ռուսաստանն աննախադեպ արտագաղթի շեմին է. Stratfor (Տեսանյութ)

Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանում առաջիկայում կգրանցվի անցած 20 տարում արտագաղթի ամենախոշոր ալիքը: Երկիրը լքում են բարձրորակ մասնագետներ, ինչը չափազանց ծանր ազդեցություն կգործի տնտեսական և քաղաքական կյանքի վրա: Stratfor-ի զեկույցի համաձայն, հետզհետե ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են մտածում հեռանալու մասին, ինչը բացատրվում է իրական եկամուտների անկման և օրըստօրե ընդգծվող սոցիալական շերտավորման հանգամանքներով: Ռուսաստանցի բարձրորակ և երիտասարդ մասնագետներից շատերը հայրենիքում հեռանկար չեն տեսնում: «Ուղեղների արտահոսքը» ռուսաստանյան տնտեսությանը երկար տարիներ վնաս կհասցնի: Կրթության և առողջապահության ոլորտների ճգնաժամը կշարունակվի: Այդ ընթացքում նորարարական ընկերությունների և ծրագրերի մեծ մասը Ռուսաստանից կտեղափոխվի արտերկիր, անխուսափելի կլինի մասնավոր ձեռներեցության կրճատումը: Stratfor-ի փորձագետների փոխանցմամբ, Ռուսաստանի երիտասարդության կեսը հոգեբանորեն պատրաստ է լքել երկիրը: Արտագաղթելու գաղափարով հետաքրքրված մարդիկ չեն մերվում Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների թուլության և անպիտանիության հետ: Բացի այդ, նրանք չեն վստահում Ռուսաստանի իրավապահներին և արդարադատության համակարգին: Նրանց մտահոգում են օրենսդրության խստացումը և համացանցի սահմանափակումները: Ըստ Stratfor-ի, արտագաղթի հասցրած վնասը տարեկան կարող է կազմել 1․5 տրիլիոն դոլար: Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am